Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #499

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան և իմ սիրելի ժողովուրդ մի պահ եկեք մտածեք, մինչև երբ էսպես պիտի լինի և շարունակվի, գուցե իրոք քաղաքական շահեր ունեն այս լաբարատոր վիրուսից հարուստ երկրները, իսկ տուժվողը ովքեր են' իհարկե մենք։ Հայաստանի նման փոքր ու աղքատ երկիրը։ Էս վիրուսից ավելի վտանգավոր վիրուսներ էլ կան աշխարհում, ինչու պանդեմիա չհայտարարեցին, եկեք մտածենք, թող հանեն այս արտակարգ դրությունը, մաքուր պահենք մեր միջավայրը, տարեցների հանդեպ լինենք ուշադիր, ու ապրենք , ինչպես որ ապրել ենք։ Եթե վիրուսով էլ վարակվենք, իմունիտետ ձեռք կբերենք։ Վիրուսները հանդիպում են ամենուր, որտեղ կա կյանք,վիրուսները հաճախ կարող են նաև օգտակար լինել, վիրուսների առկայությունն օրինակ, կարող է ձևավորել հակաբակտերիալ իմունիտետ, օրգանիզմի հակավիրուսային պաշտպանության առաջին օղակը բնածին իմունիտետն է։ Այն ներառում է ոչ յուրահատուկ պաշտպանությունն ապահովող բջիջներ և այլ մեխանիզմներ։ Բնածին իմունիտետի բջիջները ճանաչում և ազդում են հարուցչի վրա միանման ձևով անկախ հարուցչի տեսակից և դրա համար օգտագործենք մրգեր, բանջարեղեն..... և Ապրենք առանց վախերի և խուճապի այս վիրւսի հետ կողք կողքի մեր բնականոն կյանքով։

Ամփոփում

Թեմաներ
Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ
Վայրեր
Հայաստանի
Ազդված խմբեր
Տարեցներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Վայրեր: Հայաստանի

    Ազդված խումբ: Տարեցներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է