Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4906

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի Պ–ն Վարչապետ, ինքս հանդիսանում եմ ներգնա տուրիստական ընկերության հիմնադիր և տնօրեն։ Ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ թերևս ամենաշատ տուժած ոլորտենրի առաջին եռյակում /եթե ոչ առաջինը/ կլինի հենց տուրիստական ոլորտը՝ հաշվի առնելով ոչ միայն գումարային հոսքերի տոտալ բացակայությունը, գրեթե ամբողջ տարվա պատվերների չեղարկումը, արտասահմանյան գործընկերների նկատմամբ ստանձնաձ պարտավորությունների ֆորս մաժորային չեղակրման արդյուքնում առաջցած հետվճարների անհրաժեշտությունը, այն էլ՝ դրամի արժեզրկման պայմաններում, այլև այն, որ ոլորտի վերականգնողական փուլը թերևս կպահանջի տարի և գուցե ավել։ Պետության կողմից առաջարկվող տնտեսական աջակցության փաթեթները, ըստ էության, չեն թեթևացնում մեր բեռը։ Հարց – քննարկում է արդյոք կառավարությունը մշակել տնտեսական աջակցության փաթեթ առավել թիրախային՝ հաշվի առնելով և գնահատելով կոնկրետ ոլորտների կրած վնասները, ինչպես նաև խոսելով մասնավորի հետ հասկանալու համար իրական կարիքը։ Այս դեպքում խոսքը գնում է ներգնա տուրօպերատորների մասին։ Կանխավ շնորհակալ եմ։

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → ՓՄՁ և բիզնեսի աջակցություն
Ազդված խմբեր
ՓՄՁ սեփականատերեր · Բիզնեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    ՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Ազդված խումբ: ՓՄՁ սեփականատերեր · Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է