Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4896

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգանքներիս հավաստիքը Ձեզ ՀՀ հպարտ վարչապետ` Նիկոլ Փաշինյան։ Այս օրերին, 《Արտակարգ դրությեւնից》ելնելով, ԱԱԾ ՍՁ-ի և ՊՆ որոշ զորամասերի աշխատողներ մնացել են սահմանին, որպեսզի կրկնակի պաշտպանեն մեզ։ Մասնավորապես, ամուսինս մարտի 1 ից գտնվում է ԱԱԾ ՍԶ զորամասերից մեկում։ 15 օր սահմանին ծառայելուց և տուն վերադառնալուց հետո հաջորդ 15 օրվա ընթացքում, վերջինիս հետ միասին, զբաղվում ենք շրջիկ առևտրով, որպեսզի կարողանանք լուծել մեր սոցիալական, ֆինանսական հարցերը։ (Հավատացե՛ք, ստացած աշխատավարձով չենք հասցնում)։ Ունենք մեկ անչափահաս երեխա։ Բնակվում ենք վարձով։ Ստեղծված իրադրության պայմաններում չեմ կարողանում կողմնակի ոչ մի աշխատանք անել և գումար վաստակել։ Կարդացել եմ սոց. աջակցության բոլոր փաթեթները և ոչ մեկի մեջ ներառված չենք։ Խնդրում եմ դիմել համապատասխան մարմինների, որպեսզի ծրագրեր մշակվեն նման աշխատողներին հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ։

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն · Պաշտպանություն և վետերաններ → Զինծառայողների պայմաններ
Ազդված խմբեր
Զինծառայողների ընտանիքներ · Ծնողներ · Երեխաներ · Զինծառայողներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Զինծառայողների ընտանիքներ · Ծնողներ · Երեխաներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Զինծառայողների պայմաններ

    Պաշտպանություն և վետերաններԶինծառայողների պայմաններ

    Ազդված խումբ: Զինծառայողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է