Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4855

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն · Իրավականորեն զգայուն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պարոն վարչապետ, Հայաստանում համաճարակի այս ֆոնին չեք մտածում արդյոք, որ պետք է հրաման տաք անմիջապես չեղարկել Արցախի մարզի այսպես կոչված «նախագահական» ընտրությունները և հայտարարել արտակարգ դրություն, ինչպես դա արվում է Հայաստանի մնացած մարզերում։ Ընտրությունների 2֊րդ փուլը այն էլ այն ժամանակահատվածում, երբ ամենայն հավանականությամբ Հայաստանում կլինի համաճարակի պիկը, կարող է սարսափելի հետևանքներ ունենալ( հաշվի առնելով մարդկանց կուտակումները ընտրատեղամասերում, դիմակների և այլ պաշտպանիչ միջոցառումների փնթի կիրառումը)՝ ընդ որում հարձակում ադրբեջանական կողմից, որի դեպքում շատ մեծ է Արցախն ամբղջությամբ ոչնչացնելու վտանգը։ Պետք է վերջապես դադարեցնել կեղծ անջատողական մոտեցումները Հայաստանի մի մարզի նկատմամբ և չզբաղվել ներքին ռասիզմով։

Ամփոփում

Վերանայման պատճառ Իրավականորեն զգայուն
Թեմաներ
Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ
Վայրեր
Արցախի · Հայաստանում

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Վայրեր: Արցախի · Հայաստանում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է