Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4778

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Ֆեյսբուքյան լայվեր տալն ու ֆեյսբուքո՛վ քաղաքացիների հարցերին պատասխանելը լավ կառավարման նշան չէ՛ (հատկապես կորոնավիրուսի նման համավարակի պայմաններում),որովհետև ՀՀ վարչապետի ասածներին հակազդելու հնարավորություն չկա ու ստացվում է,որ Փաշինյանը «միշտ ճիշտ» է: Իրենց ուզածն էլ հենց դա է. իրե՛նց համար ապահով միջավայրում մնալ, ժուռնալիստների (սուր) հարցերից խուսափել ու հասարակության մեջ տպավորություն ստեղծել,որ վարչապետը «ամեն ինչ գիտի»: Ժուռնալիստնե՛րի հետ պարբերաբար ասուլիսներ տվեք,որ ձեր ասածներին ժուռնալիստները հակազդելու հնարավորություն ունենան ու հասարակությունը տեղեկանա իրերի իրակա՛ն վիճակի մասին: Այդ ո՞նց եղավ,որ ԱՄՆ նախագահը՝ իր բժշկական թիմի հետ, շաբաթը մի քանի անգամ ասուլիս է տալիս ժուռնալիստների առաջ և հարցերի պատասխանում (նույնը՝ Նիդեռլանդներում և այլ երկրներում), իսկ ահա Հայաստանում ո՛չ վարչապետը, ո՛չ պարետը, ո՛չ նախարարները,ո՛չ մարզպետները և ո՛չ էլ համայնքապետները ոչ մի ասուլիս չեն տալիս: Այս ի՞նչ կառավարման ձև է:

Ամփոփում

Թեմաներ
Հանրային կառավարում → Թափանցիկություն և հանրային տեղեկատվություն
Վայրեր
Հայաստանում · ԱՄՆ · Նիդեռլանդներում

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Թափանցիկություն և հանրային տեղեկատվություն

    Հանրային կառավարումԹափանցիկություն և հանրային տեղեկատվություն

    Վայրեր: Հայաստանում · ԱՄՆ · Նիդեռլանդներում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է