Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #477

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան այս համաճարակը աղետ է բոլորիս համար՝ լինի ղեկավար թե շարքային քաղաքացի։ Միասնական լինելը լավ է և այդ պարագայում ևս ձեզանից ակնկալում եմ միասնականություն։ Մեկ ամիս է կաթվածահար է եղել ողջ ազգի բնականոն կյանքը և հիմա այդ նույն մարդիկ չունենալով միջոցներ և չաշխատելով կանգնած են շատ խնդիրների առաջ։ Մի հոգս վերցրեք բոլորի ուսերից և փորձեք միջամտել որ գոնե փետրվար ամսվա կոմունալ վճարները, որոնք մարտին պետք է մուծեին մարդիկ, մարվեն։ Եթե այսօր մարդիկ չեն աշխատում ես համոզված եմ որ պետական այրերը հետևելով միասնականության իրենց կոչին կարող են միասնական ուժերով այս մեկ հարցը կարգավորել։ Խոսքը գնում է ընդամենը մեկ ամսվա մասին։ Իսկ եթե կգտնեք որ հարկ վճարող ժողովրդին չի հասնում դժվարին պահին այս օգնությունը ( ի դեպ դա շաաատ մեծ բան է այս պահին), գոնե թող այդ գումարը բաշխեն ամռան ամիսների վրա երբ համեմատաբար քիչ են օգտագործում մարդիկ գազը լույսը ջուրը։ Շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Գործազուրկներ · Սպառողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Գործազուրկներ · Սպառողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է