Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4685

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան,դուք հայտարարեցիք,որ անչափահասներին պիտի տրամադրվի 26,500 դրամ գումար,բայց ցավոք ձեր հայտարարությունից հետո Զարուհի Բաթոյանը հայտարարեց,որ այն նպաստ ստացող ընտանիքները,որտեղ չկա մինիմալ աշխատավարձով աշխատող,նրանց անչափահաս երեխաներին պետությունը կարող է գումար չտրամադրել ու ի տարբերություն չաշխատող նպաստառու ընտանիքների անչափահաս երեխաների հայտարարում է,որ այն աշխատողները,որոնք այս ընթացքում զրկվել են աշխատանքից նրանց երեխաներին պետք է տրամադրվի 100000 դրամ:Պարոն վարչապետ,աշխատող ընտանիքի անչափահաս երեխաներն ինչով են առավել չաշխատող ու նպաստառու ընտանիքի անչափահաս երեխաներից?Կառավարության այն անդամները,ովքեր կողմ են այդ նախագծին,թող իրենք էլ վերցնեն 30000 դրամ,ու 10000-ը վճարեն էլեկտրականությանը ու գազին,իսկ մնացած 20000-ով ապրեն այս ծանր պայմաններում,երբ օրական 1000 դրամ ծախսվում է միայն հացի համար:Դուք պակերացնում եք ձեր վիճակը այս ծանր պայմաններում 20-րդ օրը,երբ ձեր ընտանիքում լինեն 6 հոգի:Եթե չէր եղել այս վիրուսը,ոչ մի նպաստառու (ի տարբերություն աշխատողների)չէր դիմի կառավարությանը իր անչափահաս երեխաներին օգնելու համար:

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Երեխաներ · Նպաստառուներ · Բազմազավակ ընտանիքներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Երեխաներ · Նպաստառուներ · Բազմազավակ ընտանիքներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է