Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4643

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

❗Պարոն Փաշինյան, խնդրում եմ անդրադառնալ այն հարցին, թե մենք ինչպե՞ս կարող ենք գտնել 6 միլիոն արժողության 4 սենյականոց բնակարան։ Ոչ մի կերպ հնարավոր չէ նման բնակարան գտնել ո՛չ գյուղում, ո՛չ Գյումրիում։ Եղածն էլ ավելի վատ վիճակում է քան մեր ունեցածը։ Իսկ պայմանը, գիտեք, այն է, որ պետք է գնել տուն, իսկ գնելուց հետո քանդել մեր հին կիսակառույցը։ Հետևաբար ստիպված լքել գյուղը, և թողնել այն տնտեսությունը (պապենական այգի, կենդանիներ), որ ստեղծել ենք տասնամյակներ շարունակ։ Եթե ի՜նչ որ կերպ հարցին լուծում տրվի, (թե դա կլինի գումարի ավելացմամբ կամ բնակարանների գնի իջեցմամբ մեր շրջանում) և արդեն կարողանանք գտնել բնակարան, ՇԱՏ մեծ խնդրանքով ենք դիմում, խնդրում, որ թույլ տաք վթարային տունը օգտագործել որպես պահեստ, որտեղ կամբարենք մեր ունեցվածքը՝ մրգերը, անասնակերը։ Քանի որ չունենք ոչ մի օժանդակ շինություն,մինչև օրս մենք էլ բնակվել ենք վթարայինում և օգտագործել որպես պահոց։ Խնդրում ենք հարցը անպատասխան չթողնել։ Շնորհակալ ենք նախապես ձեր ուշադրության և այս նախաձեռնության համար։ Ձեզ հետ հույսերը մեծ են։

Ամփոփում

Թեմաներ
Բնակարանային հարցեր և գույք → Բնակարանների հասանելիություն և մատչելիություն
Վայրեր
Գյումրիում
Ազդված խմբեր
Բնակարանային անապահով / անօթևան · Գյուղատնտեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Բնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Բնակարանային հարցեր և գույքԲնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Վայրեր: Գյումրիում

    Ազդված խումբ: Բնակարանային անապահով / անօթևան · Գյուղատնտեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է