Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4608

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ պարոն վարչապետ։ ԱԺ վերջին նիստերից մեկի ժամանակ հայտարարեցիք, որ հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրությունից դուրս գալուց հետո։ Օրենքը նախատեսում է, եթե չեմ սխալվում, այն անցկացնել արտակարգ դրությունից դուրս գալուց հետո 50 - 65 օրվա ընթացքում։ Ենթադրենք ամեն ինչ այնքան լավ է ընթանալու, որ ապրիլի 14-ին կավարտվի արտակարգ դրությունը և երկիրը կանցնի իր ամենօրյա գործունեությանը։ Ստացվում է, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ մինչև հունիսի 15-ը։ Արդյոք չեք կարծում, որ այս պայմաններում, երբ ամեն մի դրամը մեծ նշանակություն ունի, ՍԴ-ի հարցը պետք է հանգուցալուծել ԱԺ-ում։ Իրապես կիսում եմ այն տեսակետը, որ հանրաքվեն ամենաժողովրդավարական մեթոդն է, բայց և այնպես ԱԺ-ով էլ հարցի լուծումը պակաս լեգիտիմ չէ, քանի որ նույն Ազգային Ժողովը ձևավորվել է ամենաժողովրդավարական ընտրությունների արդյունքում, իսկ Ձեր քաղաքական ուժն էլ ստացել է հավանական հանրաքվեի մասնակիցների / քվեարկողների բացարձակ մեծամասնությունը։ Հետևաբար, կարծում եմ, որ ՍԴ-ի հարցի հանգուցալուծումը ԱԺ-ում ամենակարճ և նույնքան լեգիտիմ ճանապարհ է։ Վստահ եմ, որ որևէ մեկը, նկատի ունեմ արևմտյան գործընկերները չեն էլ արձագանքի նման ճանապարհը ընտրելու համար, որովհետև այն նախ լեգիտիմ է, ապա մեր ինքնիշխան պետությանը վերաբերող հարց է, և վերջապես կորոնավիրուսի հաղթահարումից հետո ճգնաժամային պայմաններում ծախսատար հանրաքվեից հրաժարվելն ու ԱԺ-ում հարցը լուծելը ողջունելի է։ Այսինքն ճգնաժամային պայմաններում հակաճգնաժամային հստակ և կտրուկ քայլերը պարտադիր են։

Ամփոփում

Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Դատարաններ և իրավաբանական օգնություն

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Դատարաններ և իրավաբանական օգնություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԴատարաններ և իրավաբանական օգնություն

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է