Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4451

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև ձեզ պարոն Փաշինյան։🤝 Ես իմ ստեղծած ընտանիքում ունեմ 4 հոգի,որը ձեռք եմ բերել շա՜տ մեծ դժվարությամբ,պահում եմ՝ենք շա՜տ դժվար,զրկանքներով, հոգեկան և ֆիզիկական ապրումների հաշվին,բայց և մեծ հավանական է, որ այս ամենը կորցնենք մեկ ակնթարթում։ Ամուսինս նախկին սպա է,այսպես ասած՝ устав-ով ծառայած,չգնահատված,հիասթափված այն համակարգից,որին իր առաջին օջախն էր համարում։ Մեր մանկահասակ աղջիկները մեծացան դիրքերում,քանի որ նրանց հայրը ամսվա կեսը գտնվում էր դիրքերում,իսկ նրանք մեղավոր չէին, որ կարոտում էին,որ տարիներ շարունակ տանում էի նրանց այնտեղ մի փոքր իրենց կարոտը հագեցնելու։ Հիմա այս լայն ու բոլ ,այլևս հաղթանակած երկրում մենք մեր տեղը չունենք, և այս դառը ճշմարտության պատճառով ձեր նախկին սպան՝ամուսինս՝աղջիկներիս հայրը գտնվում է օտար հողում ՝իր պայքարած հողի վրա ապրող ընտանիքին ՝(ցավոք չեմ կարող ասել պահելու ) փրկելու ՝դրսում չգտնվելու համար։ Ի դեպ՛՛դուք անձամբ ճանաչում եք այդ սպային,հավաքների ժամանակ դուք նրա ենթակայության ներքո եք գտնվել։ Հարցս հետեվյալն է՝ ինչպես՞ վարվել,ինչ՞ անենք,ուզում ենք,փորձում ենք,դիմում ենք,ոչ մի ճար,ոչ մի հնար։ Գիտեմ որ մեր վիճակում գտնվող էլի ընտանիքներ կան։ ՄԻՇՏ ՄՏԱԾԵԼ ԵՄ՝ԵՐԱՆԻ ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ ՏԱՅԻՆ,ԿԱՄ ՄԻ ԲԱՐԵՐԱՐ ԳՏՆՎԵՐ ԱՆՏՈԿՈՍ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵՐ,ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԻՆՔ,ՀԵՏՈ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՄԱՑ _ԿԱՄԱՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԻՆՔ։ԱՎԱ՜Ղ ՄԻԱՅՆ ԵՐԱԶՈՒՄ ԵՄ։ Շնորհակալություն Գիտեմ բավականաչափ լայք չեմ հավաքելու,որպեսզի ձայնս ձեզ հասնի,քանի որ ոմանց նման չեմ ընկնում այս ու այն կողմ խնդրվելու,լայք հավաքելու։ Թողնում եմ Աստծո հույսին։ Իմ կոնտակտային համարն է՝ 055022273

Ամփոփում

Թեմաներ
Պաշտպանություն և վետերաններ → Զինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում
Ազդված խմբեր
Վետերաններ · Զինծառայողների ընտանիքներ · Երեխաներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում

    Պաշտպանություն և վետերաններԶինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում

    Ազդված խումբ: Վետերաններ · Զինծառայողների ընտանիքներ · Երեխաներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է