Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4450

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պարոն Փաշինյան: Ես ևս ուզում եմ հարց տալ: Չէ՞ որ մեր երկրում կան գիտնականներ, վիրուսոլոգներ, բիոլոգներ, նաև լաբորատորիաներ և գիտահետազոտական ինստիտուտներ, արդյոք այս նոր չինական կորոնավիրուսի համար տրամադրվել է հավելյալ գումարներ, որպեսզի փորձեն ստեղծել դեղամիջոց կամ պատվաստանյութ: ապա ո՞ր փուլում է գտնվում հետազոտությունը: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեր մոտ, չինական կորոնավիրուսի հետ պայմանավորված, միտումնավոր վարակումը բերում է պատասխանատվության: Կարծում եմ վերջին 20-30 տարում Չինաստանը մատակարարում է ոչ միայն անորակ ապրանքներ, այլ նաև` զանազան վիրուսներ: Կարծում եմ այս վերջին կորոնվիրուսը Չինաստանը առնվազն մի քանի ամիս նենգաբար կոծկել է միջազգային հանրությունից: Ի՞նչ եք կարծում,արդյոք Չինաստանը ոչ մի պատասխանատվության չի՞ ենթարկվելու այս իրավիճակի համար:

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ
Վայրեր
մեր երկրում

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Վայրեր: մեր երկրում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է