Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4406

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ պարոն Փաշինյան։Հարցս վերաբերում է սոցիալական աջակցություններին, որոնցից ինչքան հասկացա իմ ընտանիքի նման կարգավիճակ ունեցող ընտանիքները չեն կարող օգտվել քանի որ չունենք գրանցված աշխատող, բայց ունենք 2 անչափահաս դպրոցահասակ երեխա ու ստանում ենք աղքատության նպաստ։ Ապրում ենք 4 անձով, ինքս աշխատունակ եմ, սակայն չեմ կարող աշխատել, քանի որ երեխաներս իմ խնամքի կարիքն ունեն։ Ամուսինս զբաղվում էր դրսում առևտրում հետևաբար չէր կարող գրանցվել ոչ մի տեղ։ Ստեղծված իրավիճակի պատճառով մնացել է առանց աշխատանքի։Հիմա իմ ընտանիքի միակ եկամուտը նպաստն է 28500 դրամ, որը հազիվ բավականեցրել է ամեն ամսվա կոմունալ վճարներին։ Վերջին վճարումները չեմ կարողացել անել, որովհետև ծախսում եմ սննդի համար։ Մնացել է 5000 դրամ ու դրանից հետո չգիտեմ ինչով ենք ապրելու։ Ինչ կառաջարկեք ինձ և իմ նման ընտանիք ունեցողներին, որպես ՀՀ հպարտ քաղաքացի։ Ապրում ենք Գյումրիում։

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Վայրեր
Գյումրիում
Ազդված խմբեր
Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Ոչ ֆորմալ աշխատողներ · Ծնողներ · Երեխաներ · Նպաստառուներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Վայրեր: Գյումրիում

    Ազդված խումբ: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Ոչ ֆորմալ աշխատողներ · Ծնողներ · Երեխաներ · +1

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է