Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4315

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը և նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ս/թ մարտի 3-ին Ձեզ և Առողջապահության նախարարին ուղարկեցին օգնության առաջարկի մասին գրություն, ըստ որի պետք էր անվճար Հայաստան ժամաներ բարձրագույն մասնագետների խումբ և օգներ Ձեզ՝ կազմակերպել կորոնավիրուսի բացառիկ արհեստավարժ մասնագիտական պայքար, իսկ մարտի 23-ին մեկ այլ նամակով ուղարկվեց 20մլն․ դոլլարի օգնության առաջարկ, որտեղ պետք է լինեին կորոնավիրուսի թեսթավորման փաթեթեներ (մոտ 45000 անձի թեսթավորման համար)։ Մարտի 3-ի նամակը ստացավ մերժողական պատասխան, իսկ մարտի 23-ի նամակը, որը կրկնվեց նաև մարտի 26-ին՝ ընդհանրապես արհամարհվեց Ձեր կողմից։ Եթե մեր օգնությունն ընդունած լինեիք, ապա այսօր չէին լինի բողոքներ այն մասին, որ հիվանդները գնում են հիվանդանոց և մնում են առանց կորոնավիրուսի ախտորոշման՝ ախտորոշիչ փաթեթների բացակայության հետևանքով։ Արդյունքում, մի քանի անգամ ավելի մարդ է մահանում և մահանալու։ Ինչպե՞ս կբացատրեք Ձեր այս՝ ղեկավարին ոչ հարիր արարքը։

Ամփոփում

Թեմաներ
Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ
Վայրեր
Հայաստան
Ազդված խմբեր
Հիվանդներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Վայրեր: Հայաստան

    Ազդված խումբ: Հիվանդներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է