Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4282

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, հարցս նպաստառուներին՝ այս օրերին տրվող դրամական աջակցություններից զրկելուն է վերաբերում: Դուք նշեցիք, որ նպաստառուի կյանքում ոչինչ չի փոխվել, դրա համար գումար չի հատկացվում: Եթե նպաստառուն մինչ ստեղծված իրավիճակը կարողանում էր ստացած նպաստով մի կերպ հոգալ սննդի հետ կապված որոշ ծախսեր, այսօր դա անհնարին է, քանի որ խանութում ոսպը 300 դրամից դարձել է 670, հնդկաձավարը՝ 350-ից 850 և այլն: Այս շարքն անվերջ կարող եմ շարունակել: Թանկացել են առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները: Եվ այսքանի հետ մեկտեղ դեռ մի բան էլ ստիպված է խանութ գնալու համար դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ գնելու: Որքանով է արդարացված այս վերաբերմունքը երկրի ամենախոցելի խավի՝ նպաստառուի հանդեպ և չեք նախատեսում վերանայել տրվող դրամական աջակցությունները՝ դրանցում ընդգրկելով նաև նրանց? Շնորհակալ եմ:

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Նպաստառուներ · Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Նպաստառուներ · Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է