Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4259

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն · Չլուծված թեմայի կատեգորիա

Քաղաքացու հաղորդագրություն

Արցախը ազատագրվել է Հայաստանի Հանրապետության շնորհիվ, Արցախը այժմ էլ գոյատևում ու դիմակայում է թշնամուն ՀՀ շնորհիվ և մենք աննշան վտանգի դեպքում ազգովի նետվում ենք Արցախ(ապրիլյան հերոսամարտը վառ օրինակ). դա բնական է և այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք Արցախը չենք առանձնացնում Հայաստանից. Արցախը Հայաստանն է և վերջ: Այժմ հարցս, հարգարժան իմ Վարչապետ. ինչու Արցախի ընտրություններին Հայաստանի բնակչությունը չի կարող արտահայտել իր կարծիքը`թեկուզ ի դեմս ՀՀ կառավարության և վարչապետի, թեկուզ և այն պատճառով,որ մենք ունենք բազմաթիվ զինծառայողներ Արցախում և Արցախի նախագաից անմիջականորեն կախված է նրանց անվտանգությունը, նորից վերհիշենք ապրիլյան հերոսամարտը, որի շուրջ բազում տարակարծություններ կան,և որի շուրջ ստեղծվել է քննիչ հանձնաժողով(ինչու եմ այսպիսի հարց տալիս, որովհետև բազմահազար ՀՀ քաղաքացիներ համաձայն չեն Արցախում ընտրությունների արդյունքների հետ): Եվ երկրորդ հարցս` ինչ իրավական ուժ կարող է ունենալ ՀՀ կառավարության և վարչապետի կարծիքը (հայտարարությունը) Արցախի ընտրությունների լեգետիմության վերաբերյալ:

Ամփոփում

Վերանայման պատճառ Չլուծված թեմայի կատեգորիա
Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Իրավունքներ և խտրականություն · Այլ → Այլ չպարզաբանված
Վայրեր
Արցախում · Հայաստանի · Արցախի
Ազդված խմբեր
Զինծառայողներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Իրավունքներ և խտրականություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԻրավունքներ և խտրականություն

    Վայրեր: Արցախում · Հայաստանի

    Ազդված խումբ: Զինծառայողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Այլ չպարզաբանված

    ԱյլԱյլ չպարզաբանված

    Վայրեր: Արցախի

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է