Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4255

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան 👉 Արդյոք՞ հնարավոր չէ ստեղծել առցանց մի հարթակ, որի միջոցով ֆինանսական աջակցություն( թեկուզ կոմունալ վճարները կատարելու համար կտրոններ) կցուցաբերվի բոլոր նրանց, ովքեր կդիմեն, բացառությամբ այն անձանց, ովքեր, օրինակ՝ պետական սեկտորի աշխատակիցներ են և ստանալու են իրենց աշխատավարձերը, կամ այն անձինք, ում արդեն տրամադրվել է դրամական աջակցություն՝ այլ փաթեթներով և այլ դեպքեր գուցե էլի կան։ Թող գումարը լինի սիմվոլիկ, բայց վստահ եմ, որ ՀՀ շատ քաղաքացիներ իրենց անտեսված չեն զգա և ուղիղ ու հասցեական կլինի պետության աջակցությունը։ Կարծում եմ մեր քաղաքացիները ազնիվ են և կդիմեն այն մարդիկ, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։ Հ.Գ. ես պետական սեկտորի աշխատակից եմ, խոսքն իմ մասին չէ😊 պարզապես տեսնում եմ, որ տարբեր իրավիճակում հայտնված մարդիկ կան, ում անհրաժեշտ է այդ օգնությունը։ Շնորհակալություն

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է