Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4224

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պարոն վարչապետ, չեք կարծում, որ այս դժվար օրերին, երբ առաջնագծում կանգնած են մեր բժիշկները պանդեմիայի դեմ պայքարում, անհրաժեշտ է նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել: Առաջարկս է՝ այն բուժաշխատողներին, որոնք առավելապես ծանրաբեռնված են, տրամադրել իրենց աշխատավարձի քառապատիկի չափով պարգևավճար ու դա անել մոտակա օրերս, որպեսզի այդ մարդիկ զգան իրենց իրոք գնահատված իրենց անձնուրաց աշխատանքի համար: Ըստ իս դա ճիշտ քայլ կլինի՝ հաշվի առնելով պատգամավորների ու պետական ապարատի այլ ներկայացուցիչների համար նախատեսված և պարբերաբար վճարվող պարգևավճարների թեմաներով ստեղծող բացասական ֆոնը: Դուք էլ լավ գիտեք, որ դա քննադատության տեղիք է տալիս: Հուսով եմ հորդորս կարժանանա Ձեր ուշադրությանը: Նախապես շնորհակալ եմ:

Ամփոփում

Թեմաներ
Առողջապահություն → Առողջապահական անձնակազմ և հաստատություններ
Ազդված խմբեր
Առողջապահության աշխատողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Առողջապահական անձնակազմ և հաստատություններ

    ԱռողջապահությունԱռողջապահական անձնակազմ և հաստատություններ

    Ազդված խումբ: Առողջապահության աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է