Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4202

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պրն. Վարչապետ, Հանդես գալով «Խելացի սպառողներ» համայնքի անունից՝ ցանկանում ենք հայտնել, որ մշակել ենք աշխատանքային տարբեր ոլորտներ ընդգրկող հասարականպաստ ծրագրեր, որոնք կարող են լուծել մեր տասնյակ հազարավոր քաղաքաիների աշխատանքային զբաղվածության խնդիրը։ Ելնելով ստեղծված իրավիճակից և երկրում տիրող արտակարգ դրությունից՝ մենք մեծապես ցանկանում ենք Ձեզ սատարել մեր քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելու կարևոր ու պատասխանատու գործում։ Մեր ծրագրի համաձայն, աշխատատեղեր կունենան և՛ երիտասարդները, և՛ աշխատող ներուժը։ Նախագիծն աննախադեպ է և ներառելու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները։ Արդյունքում, ֆինանսավորման հովանու ներքո, կունենանք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր։ Մենք պատրաստակամ ենք նախագիծը Ձեզ համապարփակ ներկայացնել և քննարկել բոլոր դրույթները։ Շնորհակալ կլինենք բանակցելու պատրաստակամության համար։

Ամփոփում

Թեմաներ
Զբաղվածություն և աշխատանք → Զբաղվածություն և գործազրկություն
Ազդված խմբեր
Երիտասարդներ · Աշխատունակ տարիքի չափահասներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զբաղվածություն և գործազրկություն

    Զբաղվածություն և աշխատանքԶբաղվածություն և գործազրկություն

    Ազդված խումբ: Երիտասարդներ · Աշխատունակ տարիքի չափահասներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է