Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4157

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո պարոն Վարչապետ, նոր աշխատատեղերի ստեղծման հարցում զարգացող երկրներում ընդունված պրակտիկա է, երբ պետությունը կատարելով կապիտալ ներդրումներ, նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ, ստեղծում է հեռանկարային, արդյունավետ ձեռնարկություններ, որոնք հետագայում ապահովում են հարկային մուտքեր և ,, շատ կարևոր բաղադրիչ է,, այն որպես սեփականություն աստիճանաբար փոխանցվում է ձեռնարկության բոլոր աշխատակիցներին բաժնետոմսերի տեսքով, աշխատավարձից որոշակի պահումների, պարգևավճարների տեսքով։ Վերջինս շատ կարևոր բաղադրիչ է, որպեսզի Հայաստանում էլ մարդիկ ունենան իրենց ներդրումը երկրի, իրենց արտադրության ը, չգողանան իրենք իրենցից, ունենան որոշակի կապիտալ։ Խնդրում եմ պատասխանել կլինեն արդյոք նման ծրագրեր կորոնավիրուսի հետ կապված հետագա զարգացման ծրագրերում։ Շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Ոլորտի զարգացում
Ազդված խմբեր
Աշխատողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Ոլորտի զարգացում

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՈլորտի զարգացում

    Ազդված խումբ: Աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է