Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4152

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն · Իրավականորեն զգայուն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ: ՈՒնենք խնդիր կորոնավիրուսի հետ կապված ու ճշգրիտ կանխատեսումներ անելը դժվար է, բայց մենք ունենք խնդիրներ դատարանների հետ կապված: Նախկինում նույն դատարանները ու դատավորները մեր նկատմամբ անարդար վճիռներ են կայացրել՝ մեզ նեղում են, աղքատ քաղաքացիներին դրել են անհարմար կացության մեջ՝ ընդհուպ չունեվորի վերջին ոնեցած ՄԻԱԿ բնակարանի վրա կալանք դնելով հանուն մի քանի նախկին օլիգարխների հարստացման՝ հույս ունենալով որ կմնան անպատիժ: Մենք աղքատ քաղաքացիներս փորձեր ենք անում մեզ փրկելու համար բողոքներ ներկայացնել դատավորներին, բայց նրանք անդրդվելի են, զբաղված են միայն մեզ մերժելով՝ հանուն իրենց նախկին տերերի ումից միշտ հովանավորվել են: Ե՞րբ են դատվորները փոխվելու, ե՞րբ է վերանալու դատավորների կողմից սոցիալական արդարության դեմ հայտարարված պատերազմը, ե՞րբ է վերականգնվելու անպաշտպան քաղաքացու հույսը: Օրենք ընդունեք գոնե մեր բնակարանները դատավորները չխլեն մեզնից, առանց այն էլ պատերազմի մեջ ենք անտեսանելի թշնամու դեմ...

Ամփոփում

Վերանայման պատճառ Իրավականորեն զգայուն
Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Դատարաններ և իրավաբանական օգնություն
Ազդված խմբեր
Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Բնակարանային անապահով / անօթևան

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Դատարաններ և իրավաբանական օգնություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԴատարաններ և իրավաբանական օգնություն

    Ազդված խումբ: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Բնակարանային անապահով / անօթևան

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է