Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4149

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

«Այդ սերունդը, չնչին բացառութեամբ, ցայսօր էլ չունի կեանքի յստակ փիլիսոփայութիւն, փիլիսոփայական կուռ աշխարհայեցողութիւն, ու այդ իսկ պատճառով մեր հոգեւոր կեանքը շարունակում է մնալ քաոսային»(Նժդեհ): ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հասարակությունը և մտավորականությունը հրաժարվել է մարքսիզմ–լենինիզմի նյութապաշտական–աթեիստական փիլիսոփայությունից և փոխարենը որևէ որոշակի փիլիսոփայություն չի որդեգրել ու «մեր հոգևոր կյանքը շարունակում է մնալ քաոսային»… Հարց. Ինչպե՞ս եք պատկերացնում երկրում ստեղծված կործանարար քաոսի հաղթահարումը փիլիսոփայորեն ու գիտականորեն հիմնավորված գաղափարախոսության և արժեհամակարգի բացակայության պայմաններում։

Lsum-ը գտել է 0 խնդիր

Ցույց տալու բան չկա։

Ուղղորդված է

Ցույց տալու բան չկա։