Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4096

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Վարչապետ հարցս հետևյալն է։ Իսկ ինչ սոցիալական աջակցություն կարող են ստանալ ֆիզարձակուրդում գտնվող այն մայրերը, եթե ընտանիքի միակ եկամուտը եղել է ամուսնու չգրանցված աշխատանքը (ինքնազբաղ), որից ստացված եկամուտն էլ, պայմանավորված արտակարգ դրությամբ, ներկայումս գրեթե զրո է։ Ունեմ 3 անչափահաս երեխա և չեմ կարող համարվել հաստատված ծրագրի շահառու, քանի որ, թեկուզ ֆիզարձակուրդում, բայց համարվելու եմ գրանցված աշխատող։ Խնդրում եմ նաև քննարկել այս խմբի մայրերին սոցիալական աջակցության տրամադրման տարբերակ։ Ես կարող եմ թեկուզ վաղը վերադառնալ աշխատանքի (պետական համակարգ) քանի որ իմ փոքրիկ երեխայի 2 տարեկանը լրացել է, սակայն կլինեն մայրեր, որոնց բալիկները դեռ փոքր են և անհնար է աշխատանքի վերադառնալը, իհարկե եթե այդ աշխատատեղը դեռ առկա է։ Կանխավ շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար։

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Ծնողներ · Աշխատողներ · Երեխաներ · Բազմազավակ ընտանիքներ · Ոչ ֆորմալ աշխատողներ · Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Ծնողներ · Աշխատողներ · Երեխաներ · Բազմազավակ ընտանիքներ · +2

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է