Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4052

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ, պարոն Փաշինյան: Հարցս, որ հղում եմ Ձեզ՝ շա՜տ կարևոր է: Այն վերաբերվում է թոշակառուներին՝ այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով գտնվում են Հայաստանից դուրս: Խնդրում եմ՝ վերանայեք այդ օրենքները: Թոշակառուն՝ ում համար և հարցս բարձրացնում եմ՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, առաջին կարգի հաշմանդամ, ստանում է զինվորական թոշակ: Մեկ տարի ստացել եմ իրեն հասանելի թոշակը, լիազորվել եմ կրկին, բայց այս անգամ չեմ կարողացել ստանալ՝ քանի որ տվյալ անձը լիազորել է ինձ Ֆրանսիայից (Լիազորագիրը հաստատվել է Մարսելում, Հայկական դեսպանատանը ՝ դեսպանի կողմից): Նա այս պահին գտնվում է Ֆրանսիայում՝ բուժման նպատակով, ունի նաև ֆինանսական խնդիրներ: Այս հարցով բազմիցս դիմել եմ նախարարություններ .... Հուսով եմ բավականաչափ likeեր կհավաքի և դուք կանրադառնաք այս հարցին: Կանխավ շնորհակալ եմ:

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Կենսաթոշակներ
Վայրեր
Ֆրանսիայում · Մարսելում
Ազդված խմբեր
Վետերաններ · Թոշակառուներ · Հաշմանդամություն ունեցող անձինք

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Կենսաթոշակներ

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԿենսաթոշակներ

    Վայրեր: Ֆրանսիայում · Մարսելում

    Ազդված խումբ: Վետերաններ · Թոշակառուներ · Հաշմանդամություն ունեցող անձինք

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է