Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4050

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգարժան պրն. Փաշինյան. ✅ Կառավարության կողմից բիզնեսին օժանդակելու նպատակով մշակված` #կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումներում, շահառու տնտեսվարողների շրջանակը որոշող պայմանների մեջ կա մի կետ, որտեղ նշվում է, որ տնտեսվարողը պետք ունենա բարվոք #հարկային և #վարկային պատմություն, այսինքն՝ անցած 365 օրերի ընթացքում ներառված ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների համար ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների չափը չի գերազանցել անցած 365 օրերի ընթացքում վճարված պարտավորությունների 1 տոկոսը, բայց ոչ ավել քան 50 հազար դրամը: ✅ Որպես «օրինապահ հարկատու» ճանաչելու վերոնշյալ չափորոշիչները դրված են ծայրահեղ խիստ, պրակտիկայում շատ հազվադեպ, որի արդյունքում իրականում պարտաճանաչ հարկ վճարող ընկերություններից մեծամասնությունը կզրկվեն նպատակային վարկեր ստանալու հնարավորություններից: Համոզված լինելով կառավարության գործունեության անաչառության և ազնիվ գործելաոճում, խնդրում եմ վերանայել նշված կետը: Այս պահին առաջարկվող տարբերակի բովանդակությունից հասկանում ենք հետևյալը, որ նախորդ 14 ամիսների ընթացքում, գեթ մեկ անգամ, գեթ մեկ օրով չպետք է ուշացրած լինել 50 հազար դրամը գերազանցող գումարի չափով հարկերի և տուրքերի վճարները: ✅Առաջարկում եմ վերոնշյալ երեք միջոցառումներում պայմանը շարադրել այսպես՝ «Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն ֆիզիկական անձիք և կազմակերպություները, որոնք ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն, այսինքն՝ 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ ունեցած ժամկետանց հարկային պարտավորությունների չափը չի գերազանցում 50 հազար դրամը և ըստ ԱՔՐԱ տեղեկատվության ժամանակին է կատարել իր վարկային պարտավորությունները»:

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → ՓՄՁ և բիզնեսի աջակցություն
Ազդված խմբեր
Բիզնեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    ՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՓՄՁ և բիզնեսի աջակցություն

    Ազդված խումբ: Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է