Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4042

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Չլուծված թեմայի կատեգորիա

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Վարչապետ 2009 թվականի մայիսի 20-ին ք.Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ-ին 500 մլն ԱՄՆ դոլլար պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի 9-րդ կետի համաձայն, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվել են ինքնուրույն մարել իրենց իրավաբանական անձանց նկատմամբ ՍՍՀՄ ներքին արտարժույթային պարտքերը: Նույն համաձայնագրի նույն 9-րդ կետի համաձայն "Զարգացման եւ արտաքին տնտեսական հարաբերությունների բանկը (Վնեշէկոնոմբանկ)" պարտավորվել է ամենակարճ ժամանակահատվածում փոխանցել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց արտարժույթային միջոցների գրանցային տվյալները Հայկական կողմից արտոնագրված ֆինանսական օրգանին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը: Վարկը վերցրեցին, բարեհաջող իրար մեջ արեցին (եթե հետաքրքրվեք ապա կհամոզվեք թե ինչպես է ծախսվել այդ վարկը) այդ թվում նաև պարտապաններին հասանելիք գումարները և ի պատասխան, թե այդ գումարների ստացման, թե պատգամավորների հարց ու պատասխաններին ԱԺ-ում և թե անձաամբ շահառուների նամակներին այն ժամանակվա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանից ստացվել են (ցրողական) պատասխաններ և ամենահետաքրքիրը այն է որ նույնաբովանդակ պատասխան է ստացվել նաև հեղափոխական ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՑ (Հսկիչ համար՝ MF7C-6E5C-5C8F-F9BB), որի իմաստը նրանում է, որ այն ժամանակ ինչ պատասխանել են տենց էլ կա և Հայաստանին ոչ թե այդ էժան վարկը տվել էին, որպիսի նաև այդ պարտքերը մարվեին, այլ նրա համար, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանից պահանջել այդ գումարները այսինքն իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից: Կարծում եմ սա չլսված բան է և հույս ունեմ, որ եթե ոչ այս եթերով գոնի ավելի ուշ կանդրադառնաք և հետևողական կլինեք այս հարցին:

Ամփոփում

Վերանայման պատճառ Չլուծված թեմայի կատեգորիա
Թեմաներ
Այլ → Այլ չպարզաբանված
Վայրեր
ք.Մոսկվայում
Ազդված խմբեր
Բիզնեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Այլ չպարզաբանված

    ԱյլԱյլ չպարզաբանված

    Վայրեր: ք.Մոսկվայում

    Ազդված խումբ: Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է