Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3870

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, ինչպես գիտեք խիստ արտակարգ դրության օրերին և դրանից մեկ շաբաթ առաջ, մեր հայրենիքի բոլոր ուսուցիչները փորձեցին իրենց հայրենանվեր գործը կատարել տներից, և դա ստացվեց մեզ մոտ։ Կարող է հարցս անկարևոր համարեք, բայց ես միևնույն է կհնչեցնեմ։ Հարգելի վարչապետ մեր երկրի ղեկավարության կողմից ամենաքիչ գնահատված ոլորտը դա դպրոցներն, և հատկապես' ուսուցիչներն են, իրենց խղճուկ աշխատավարձով,,, քանի որ այս օրերին' առանց հոգոց հանելու, տրտնջալու մենք մեր աշխատանքը կատարում ենք 12 ժամյա ռեժիմով, չէր լինի, որ մի փոքր խրախուսեիք ուսուցիչներին, հասկանում եմ, որ մենք կանգնած ենք ճգնաժամի առաջ, բայց գոնե այսօր կանգնեք ուսուցչի կողքին։ Տարիներ է ինչ մենք և մեր վաստակավոր ուսուցիչները չենք պարգևատրվում, բայց մեր կողքին մանր -մնուր չինովնիկներ եռամսյակը մեկ պարգևատրվում են այն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով.....

Ամփոփում

Թեմաներ
Կրթություն → Ուսուցիչներ և կրթական անձնակազմ
Ազդված խմբեր
Ուսուցիչներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Ուսուցիչներ և կրթական անձնակազմ

    ԿրթությունՈւսուցիչներ և կրթական անձնակազմ

    Ազդված խումբ: Ուսուցիչներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է