Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3823

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո վարչապետ Սույն թվի մարտի 4-ին Վաշինգտոնում առաջին տիկնոջ հետ պայմանավորվածության համաձայն, մարտի 12-ին կապվեցինք տիկնոջ գրասենյակի հետ և ներկայացրինք Հայաստանում համաճարակային իրավիճակը կանխարգելու համար Ամերիկայի հայերի միության և սփյուռքաբնակ մի խումբ հայրենակիցների ջանքերով հաջողած հրատապ օգնության առաջարկը: Հաջորդ օրը պատասխան ստացանք, որ մեր “տեղեկատվությունը տրամադրվել է կառավարության աշխատակազմին, իրենք կապ կհաստատեն” մեզ հետ: Սպասելով 10 օր, բաց նամակով դիմեցի Ձեզ ավելի ընդլայնված օգնության առաջարկով, խնդրելով մանրամասները ներկայացնելու հնարավորություն ընձեռել: Սակայն մինչ այսօր ոչ մի արձագանք չկա: Խնդրում ենք մեկնաբանել ինչով է պայմանավորված Հայրենիքի ապագայով մտահոգված հայրենակիցների ջանքերով ձեռք բերված օգնության նկատմամբ բացարձակ անտարբերությունը...

Ամփոփում

Թեմաներ
Հանրային կառավարում → Բողոքարկումներ և գործերի վերանայում
Վայրեր
Վաշինգտոնում · Հայաստանում

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Բողոքարկումներ և գործերի վերանայում

    Հանրային կառավարումԲողոքարկումներ և գործերի վերանայում

    Վայրեր: Վաշինգտոնում · Հայաստանում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է