Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3711

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

#տունզինվորականներին Հարգելի պարոն վարչապետ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում Ձեզ և Ձեր թիմի կողմից կատարված աշխատանքների համար : Հարցս վերաբերվում է զինվորականների բնակարանային ապահովման վերաբերյալ :Ինչպես գիտեք 2017 թ - ից կասեցված է զինվորականների հերթագրման գործընթացը, իսկ այսպես կոչված շահավետ պայմաններով տրվող հիպոթեքային վարկավորումը ընդամենը աչք փակելու գործընթաց է : Այդ վարկերը տրամադրվում են միայն Արդշին բանկից և աշխատավարձի ինչ որ չափով, որը կազմում է մոտավորապես 10- ից մինչև 15 միլիոն դրամ, ինչը այսօրվա պայմաններում, առաջնային շուկայում թույլ չի տալիս բնակարան ձեռք բերել ( ինչպես նաև, կան շատ զինվորականներ ,ովքեր ունեն խնդիրներ բանկերի հետ, և չեն կարողանում օգտվել տվյալ վարկատեսակից): Հարցս հետևյալն է ՝կան արդյոք նոր մշակվող ծրագրեր և եթե կան երբ կգործարկվեն:

Ամփոփում

Թեմաներ
Պաշտպանություն և վետերաններ → Զինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում
Ազդված խմբեր
Զինծառայողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում

    Պաշտպանություն և վետերաններԶինվորականների բնակարանային և սոցիալական ապահովում

    Ազդված խումբ: Զինծառայողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է