Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3493

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի վարչապետ հարցս վերաբերում է զինակոչի տարիքի արտերկրում ապրող երեխաներին։ Տղաս երեք տարեկանից հայրենիքից հեռու է ապրում, շուտով կլրանա 18 տարեկանը, լավ է սովորում, բնական է, որ կրթությունը շարունակելու է, սակայն մինչև չծառայի, ՀՀ անձնագիր բնականաբար ըստ օրենքի չի կարող ստանալ։ խնդիրը նրանում է, որ երբեք Հայաստանում չի եղել, բայց ամեն ինչ արել ենք ազգային պատկանելությունը պահպանելու համար։ Նման երեխաներին ադապտացիոն շրջան է պետք, առաջարկում եմ՝ հնարավորություն տալ ստանալ ՀՀ անձնագիր մեկ տարի ժամկետով։ Այդպես հնարավոր ություն կընձեռնվի շարունակել կրթութունը, ապա հաջորդ տարի արձակուրդներին երկու ամիս ներկայանան ծառայության, որից հետո անձնագիրը երկարացրած վերադառնան՝ ուսումը շարունակելու։ Այսպես մինչև կլրանա ծառայության ժամկետը, համոզված եմ այդ ընթացքում շատերը կսիրահարվեն իրենց հայրենիքին ու ոչ միայն կշարուակեն ծառայությունը ,այլև կամուսնանան ու կմնան երկրում, այլապես միշտ կգտնվեն միջոցներ որպեսզի խուսափեն, ու մենք կկորցնենք ոչ միայն զինակոչիկին, այլ ՀՀ լիարժեք քաղաքացուն։ Սպասում եմ ձեր արձագանքին Հարգանքներով ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ Լ. Շահինյան

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Պաշտպանություն և վետերաններ → Զինվորական ծառայություն
Ազդված խմբեր
Երիտասարդներ · Ուսանողներ · Միգրանտներ / վերադարձողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զինվորական ծառայություն

    Պաշտպանություն և վետերաններԶինվորական ծառայություն

    Ազդված խումբ: Երիտասարդներ · Ուսանողներ · Միգրանտներ / վերադարձողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է