Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3465

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Պարոն վարչապետ, ինչպես գիտեք ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից բուհերում և դպրոցներում արդեն իսկ ներդրվել է հեռավար ուսուցման համակարգը, էլ. ուսուցման հայեցողական գործիքակազմով։ Վիճակը շատ վատ է հանրակրթական դպրոցներում, առաջ են եկել բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, դրանք են՝ ա) չկա միասնական էլ. ուսուցման համակարգ բ) կիբերանվտանգությունը և երեխաների անձնական տվյալների գաղտնիությունը հաշվի առնված չէ գ) համացանցի անհասանելիության խնդիրներ (պայմանավորված օբեկտիվ և սյուբեկտիվ գործոններով ) հաշվի առնված չէ դ) կազմակերպչական խնդիրները ևս հաշվի առնված չեն ե) հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրը ևս հաշվի առնված չեն Նախարարությունը հրահանգ է իջեցրել, համաձայն որի պետք է դասապրոցեսը կազմակերպել հեռավար էլ. հարթակների և հանրային եթերի միջոցով։ Սակայն հստակեցված չէ այն թույլատրելի էլ. ուսուցման գործիքները, որոնց միջոցով պետք է ուսուցիչը իրականացնի դասապրոցեսը կամ երեխաները ինչպե՞ս պետք է դասերը պատասխանեն և այլն..։ Այնուհետև մեկ միասնական հարթակի բացակայությունը այժմ առաջացրել է հետևյալ քաոսային իրավիճակը, օրինակ՝ նույն դասարանում մի ուսուցիչը հայտնում է երեխաներին, որ իր համար ամենահարմար էլ. համակարգը՝ Facebook-ն է, ու ինքը ուսուցումը կկազմակերպի այդ հարթակի միջոցով, մյուս ուսուցիչը ասում է, որ իր համար լավագույն հարթակը՝ viber-ն է, մեկ այլ ուրիշ ուսուցիչն էլ ասում է իմ համար լավագույն տարբերակը dasaran.am-ն է, և այլն... սրանից ելնելով երեխաները ստիպված սոցիալական ցանցերում սկսում են էջեր բացել ինչը անթույլատրելի է, կիբերանվտանգության, երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հանրայնացման տեսանկյունից ելնելով։Երեխաների մեջ առաջանում է նաև շփոթություն թյուրըմբռնում և այլն ... Ես կարծում եմ, որ միակ լուծման տարբերակը միասնական հարթակի ստեղծումն է։ Իմ այս առաջարկները և մտահոգությունները արդեն իսկ ներկայացրել եմ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, ԱԺ պատգամավորներ՝ Աննա Կոստանյանին, Վահագն Թևոսյանին, Շաքե Իսայանին, և շահագրգիռ բոլոր անձանց։ Անցել են օրեր սակայն համապատասխան գերատեսչության կողմից որևէ լուծում չենք տեսնում։ https://www.facebook.com/100003371685165/posts/2773695166086179/?app=fbl

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Կրթություն → Հեռավար և թվային կրթություն · Կրթություն → Ներառական և հատուկ կրթություն
Ազդված խմբեր
Երեխաներ · Ուսանողներ · Հաշմանդամություն ունեցող անձինք

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Հեռավար և թվային կրթություն

    ԿրթությունՀեռավար և թվային կրթություն

    Ազդված խումբ: Երեխաներ · Ուսանողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Ներառական և հատուկ կրթություն

    ԿրթությունՆերառական և հատուկ կրթություն

    Ազդված խումբ: Երեխաներ · Հաշմանդամություն ունեցող անձինք

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է