Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #340

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ մեծարգո պարոն վարչապետ:Ես ունեմ մի կարևոր առաջարկ կառավարությանը:Վարչապետի առաջ քաշած տնտեսական հեղափոխության անկյունաքարն իմ կարծիքով աշխատող քաղաքացին է:Ես ակամայից ուսումնասիրել եմ աշխատաշուկան և հասկացել եմ,որ կան հազարավոր թափուր աշխատատեղեր:Սակայն քաղաքացիները թերահավատորեն են վերաբերվում աշխատանքի տեղավորման գործակալություններին,չեն վստահում այդպիսի կառույցներին:Առաջարկում եմ ստեղծել մի պետական գրասենյակ կամ վարչապետին կից,կամ որևէ այլ ծանրակշիռ մարմնին կից,որի ղեկավարն անձամբ կզբաղվի մարդկանց աշխատանքի տեղավորելով:Քաղաքացիներին կդրամադրվի աշխատավայրի հասցեն և հեռախոսահամարը:Հավատացնում եմ Ձեզ,որ սա աշխատող տարբերակ է,քանի որ ես սկսել եմ արդեն այդ գործընթացը:Ուղղակի պետք է վարչապետն անձամբ հայտարարի տվյալ գրասենյակի գոյության մասին:Եթե իմ գազափարը հետաքրքիր էր,կուզենայի հանդիպել և մանրամասն քննարկել որևէ պաշտոնյայի հետ:Ես պատրաստ եմ անմնացորդ նվիրվել քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու ազգանվեր գործում`մանավանդ այս ճգնաժամային ժամանակաշրջանում:Մարդու իրավունքների պաշտպանի նման, :Այդ պաշտոնյան անձամբ մարդկանց կտեղավորի աշխատանքի ու վարչապետին կզեկուցի ամեն մի տեղավորման մասին:Կարելի է երկար գրել,առայժմ այսքանը:Կանխավ շնորհակալ եմ:

Ամփոփում

Թեմաներ
Զբաղվածություն և աշխատանք → Զբաղվածություն և գործազրկություն
Ազդված խմբեր
Գործազուրկներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զբաղվածություն և գործազրկություն

    Զբաղվածություն և աշխատանքԶբաղվածություն և գործազրկություն

    Ազդված խումբ: Գործազուրկներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է