Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #34

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Այսօր բոլորը պետությունից օգնություն են ակնկալում։ Ոմանք պնդում են, որ պետք է հավասարաչափ գումար բաժանվի բոլորին (այդ դեպքում յուրաքանչյուրին կհասնի շատ չնչին գումար), մյուսները պնդում են, որ պետք է թիրախային լինի այդ գործնթացը որպեսզի հնարավորինս շատ գումար հատկացվի առավել կարիքավորներին։ Գումար են պահանջում նաև նրանք ովքեր գրանցված չեն եղել և հարկ չեն վճարել։ Իհարկե անարդար կլինի, որ բարեխիղճ հարկ վճարողներից ստացված գումարները բաժանվեն նրանց ովքեր ոչ մի կոպեկ չեն վճարել, բայց լավ եթե դա էլ մի կողմ դնենք, ապա ամեն դեպքում պետությունը ինչպես կարողանա նույնականացնել աշխատողներին և նրանց ովքեր միևնույն է չէին աշխատում։ Բանակին, բուժծառայությանը, գյուղատնտեսությանը, բիզնեսին և բոլոր բոլորին գումար է անհրաժեշտ և համարենք թե պետությունը բոլոր միջոցները բաժանեց և պետական գանձարանը դատարկվեց, գուշակու՞մ եք թե հետո ինչ կլինի: Իրավիճակը ոչ ստանդարտ է և ոչ ոք չգիտի թե այն ինչքան կտևի։ Ու մի մոռացեք, թե ինչ ժառանգություն ենք ստացել նախկին ռեժիմից, իսկ մեր այս նոր կառավարությունը գիշեր ու ցերեկ աշխատում է և լուծումներ է փնտրում ու գտնում բոլորիս համար, էնպես որ եկեք երախտապարտ լինենք նրանց։ Բոլորին մաղթում եմ առողջություն և սթափ մտածողություն։

Lsum-ը գտել է 0 խնդիր

Ցույց տալու բան չկա։

Ուղղորդված է

Ցույց տալու բան չկա։