Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3392

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև ձեզ հարգելի Պարոն Փաշինյան , խնդրում եմ պատասխանեք մի այնպիսի հացի, որը անմիջական կապ ունի կրթության հետ, վերաբերում է հեռահար ուսուցմանը և համոզված եմ, որ հետաքրում է բոլոր մայրերին և բարեխիղճ ուսուցիչներին։ Լինելով 3 երեխաների մայր և 20 տարվա մանկավարժ (մաթեմատիկայի ուսուցչուհի),վստահաբար ասում եմ, այն հեռահար ուսուցումը ինչը մենք կատարում ենք՝ արդյունավետ չէ, նամանավանդ ճշգրիտ գիտությունների դեպքում ։ Ասեմ ավելին վնասը ավելի շատ է քան օգուտը ։ Անհամապատասխանությունների մի մեծ ցուցակ, որը հաշվի չի առնվել։ Հեռահար ուսուցումը կրում է ձևական բնույթ, ես դա ասում եմ և' որպես ծնող, և' որպես ուսուցիչ։ Նշեմ "բաց"-երից ամենակարևորնեը, իսկ դրանք շատ - շատ են 1.Երեխան պետք է օգտվի համակարգչից օրական 2 ժամից ոչ ավելի, ընդ որում ընդմիջումներով ։ Այս պարագայում օգտվում է մեծամասամբ հեռախոսից օրական 4-8ժամ։ Բուժում ենք վիրուսից վնասում տեսողությունը ։ 2. Հեռահար ուսուցումը այն չէ, ինչը մենք անում ենք (նամակագրական կապ կամ ձայնային հաղորդագրություն վայբերի միջոցով, չկայացած zoom ծրագիր, և այդ ամենը 30 աշակերտների հետ )։ Անհնար է... Ուղղակի ուսուցիչները չեն բարձրաձայնում ։ Համոզված եմ աշխատավարձից և արձակուդային օրերից չզրկվելու պատճառով ։ 3. Մեծ ընտանիք ինչպես իմ ընտանիքը (1 ուսուցիչ, 2 աշակերտ,1 ուսանող ) 4.Անապահով ընտանիք ( առանց ինտերնետի...) Եվ էլի ու էլի շատ խնդիրներ... Ինչքան է շարունակվելու այս ամենը? Ինչպես ենք լրացնելու բացը և ինչպես? Խնդրում եմ վերանայել որոշումը և այլ ճանապարհ գտնել։ Նախապես շնորհակալություն և առողջություն բոլորիս ։

Ամփոփում

Թեմաներ
Կրթություն → Հեռավար և թվային կրթություն
Ազդված խմբեր
Ուսուցիչներ · Ծնողներ · Ուսանողներ · Երեխաներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հեռավար և թվային կրթություն

    ԿրթությունՀեռավար և թվային կրթություն

    Ազդված խումբ: Ուսուցիչներ · Ծնողներ · Ուսանողներ · Երեխաներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է