Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3369

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեր սիրելի և հարգելի պարոն Փաշինյան! Խնդրում եմ բացատրեք ձեր "բարձր որակի ընտրություններ Արցախում" արտահայտությունը, որպեսզի Արցախի ժողովուրդը չկորցնի իր հավատը ձեր, մեր նկատմամբ: Տարբեր մարդիկ տարբեր ձևերով են մեկնաբանում և դա, կարելի է ասել, դեպի պառակտում է տանում մեր մեկ ազգի պատկանող ժողովրդին: Ես գտնում եմ, որ Ձեզանից լսված բացատրությունը հավատ և ուժ կներշնչի Արցախի ժողովրդին, ովքեր ոգեշնչված կգնան դեպի հաղթանակ...Մեր - Ձեզ հասկացողների և հավատացողների ձայնը ժողովրդին չի հասնում: Հավատում, հարգում, սիրում և շնորհակալություն եմ հայտնում Ձեր աշխատանքի, արդարության, հայրենասիրության, և եթե հարցս հասնի ձեզ, պատասխանի համար): Նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին հարցս հավանելու կամ ուղղակի կարդալու և կարծիք հայտնելու համար:

Lsum-ը գտել է 0 խնդիր

Ցույց տալու բան չկա։

Ուղղորդված է

Ցույց տալու բան չկա։