Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3186

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն վարչապե'տ, հնարավո՞ր եք համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չափազանց պարզեցված ընթացակարգով, միայն ծննդյան վկայականի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա շնորհել բոլոր այն անձանց, ովքեր ազգությամբ հայ են, ծնվել, մեծացել, ուսում են ստացել Հայաստանում, բայց երբեք Անկախ Հայաստանի քաղաքացիություն չեն ունեցել: Այս թեմայով ավելացնեմ, որ առողջության մասին տեղեկանքի ներկայումս գործող պահանջը խորապես վիրավորական է և նվաստացնող: Հենց դա էր պատճառը, որ 2008 թվականին հրաժարվեցի շարունակել իմ քաղաքացիություն ստանալու գործընթացը: Կանխավ շնորհակալություն: Հ.Գ. Ես անկախ ամեն ինչից պիտի ստանամ ծնվելու պահից Աստծու կողմից ինձ շնորհված Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու փաստաթուղթը` անձնագիրը:

Ամփոփում

Թեմաներ
Միգրացիա և քաղաքացիություն → Քաղաքացիություն և կացություն
Վայրեր
Հայաստանում
Ազդված խմբեր
Միգրանտներ / վերադարձողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Քաղաքացիություն և կացություն

    Միգրացիա և քաղաքացիությունՔաղաքացիություն և կացություն

    Վայրեր: Հայաստանում

    Ազդված խումբ: Միգրանտներ / վերադարձողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է