Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3180

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգարժան պարոն Փաշինյան, 2019թ. գարնանը, ոգևորվելով փոքր բիզնեսը զարգացնելու Ձեր կոչերից, որոշեցինք օրինական, թափանցիկ եղանակով փոքր քանակի տեքստիլ ապրանքատեսակներ ներմուծել Հայաստան։ Եվ արդեն Հայաստանի ՊԵԿ մաքսային ծառայությունում 4(չորս) հազար եվրոյի արժողությամբ և 300կգ քաշ ունեցող տեքստիլ ապրանքատեսակները մաքսազերծելու և ապրանքը դուրս բերելու համար մեզանից գանձում են 4(չորս) հազար ԱՄՆ դոլար։ Առկա են մաքսատան բոլոր փաստաթղթերը։ Արդյո՞ք ճիշտ են վարվել։ Արդյո՞ք մեր մուծած մաքսատուրքը մտել է բյուջե։ Մի՞թե մեկ միլիոն եվրո արժողությամբ տեքստիլ ապրանքներ ներկրող սուբյեկտը մեկ միլիոն էլ պետք է մուծի մաքսազերծման համար։ Անհրաժեշտ է, որ Դուք տեղյակ լինեք, թե ինչպես են աշխատում Ձեր թիկունքում։ Հարգանքիս հավաստիքը և շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Հարկային և մաքսային հարցեր
Ազդված խմբեր
ՓՄՁ սեփականատերեր

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հարկային և մաքսային հարցեր

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՀարկային և մաքսային հարցեր

    Ազդված խումբ: ՓՄՁ սեփականատերեր

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է