Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3161

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո վարչապետ, մարզերում ,մեղմ ասած , ոչ հանդուրժելի վիճակ է ։ Հատկապես, խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքների (պարենամթերք, միրգ/բանջարեղեն...) որոշ դեպքերում նույնիսկ աննորմալ գնաճին։Այո՛, հասկանալի է, որ կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ կապված գլոբալ առումով տեղի ունեցող պրոցեսների հետ ։ Բայց, ցավոք սրտի, նույնիսկ այս դժվարին օրերին, կան շատ անբարեխիղճ վաճառողներ, որոնք արհեստականորեն բարձրացնում են այդ կարևոր ապրանքների գները ՝ փորձելով օգտվել ստեղծված իրավիճակից ։ Խնդրում եմ, հանձնարարել, որ ավելի՛ խստացված կարգով աշխատեն տեսչական մարմինների աշխատողները, հարկային ու ՊԵԿ վերահսկողությունը էլ ավելի՛ խստացվի ։ Բայց, այստեղ ևս պետք է հետևողական լինել, քանի որ շատ հաճախ, այդպիսի վիճակներում շարունակում են նախկինից եկած արատավոր երևույթներ ։ Այն է ՝ ոչ բոլոր տեղերում են իրականացվում պատշաճ ձևով ստուգումներ, արդյունքում, էլի՛, 《շյուստրիները 》պլստում են, հլը մի բան էլ քմծիծաղ տալիս վերջում ։

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Գներ և ապրուստի արժեք · Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Հարկային և մաքսային հարցեր
Վայրեր
մարզերում
Ազդված խմբեր
Սպառողներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Գներ և ապրուստի արժեք

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերԳներ և ապրուստի արժեք

    Վայրեր: մարզերում

    Ազդված խումբ: Սպառողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Հարկային և մաքսային հարցեր

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՀարկային և մաքսային հարցեր

    Վայրեր: մարզերում

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է