Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #3105

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Եթե Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ամիսներ տևի, իսկ դա հավանաբար հենց այդպես էլ կլինի, մենք թերևս ստիպված ենք լինելու միջանկյալ լուծումներ գտնել և մշակել վիրուսի դեմ պայքարելու ինչ-որ մի համակարգված մոդել, որը մեզ թույլ կտա մի կողմից հնարավորինս պաշտպանել մեր քաղաքացիների առողջությունը, մյուս կողմից մարդկանց հնարավորություն տալ գումար վաստակելու և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալու։ Ըստ գիտնականների որպես այդպիսին կարող է ծառայել օրինակ հետևյալ մոդելը․ Քաղաքացիների երեք քառորդը մնում է տանը, իսկ մեկ քառորդը իրավունք է ստանում տնից դուրս գալ աշխատելու և իր ընտանիքին սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ մատակարարելու նպատակով՝ պայմանով, որպեսզի բոլորը բոլորից պահպանեն անհրաժեշտ սոցիալական դիստանցիա։ Բոլոր ռեստորանները, սրճարանները և մնացած ժամանցային վայրերը մնում են փակ, իսկ տնտեսության մնացած բոլոր ճյուղերը ստանում են անարգել գործելու իրավունք։ Ենթադրվում է, որ այս մոդելի դեպքում վիրուսի զարգացման գրաֆիկական կորագիծը շատ չի տարբերվի պարտադիր կարանտինի կորագծից (կից հղման մեջ ներկայցված է նշված մոդելների վիդեոգրաֆիկան, ինչպես նաև ազատ տեղաշարժման ռեժիմի գրաֆիկան՝ որպես համեմատություն)։ Եթե անգամ ընտանիքի դուրս գնացող անդամը վարակում է իր ընտանիքի մյուս անդամին կամ անդամներին, վերջիններս չեն կարող վարակի շղթայական տարածման աղբյուր հանդիսանալ, քանի որ նրանք տնից դուրս չեն գալիս․ այսպիսով կրճատվում է վարակի տարածման տեմպը և ժամանակի ընթացքում համեմատաբար ամուր օրգանիզմ ունեցողների հաշվին ձևավորվում է իմունիզացված բարիեր (քանի որ հնարավոր բոլոր դեպքերում որպես ընտանիքի դուրս գնացող անդամ մարդիկ կընտրեն ընտանիքի այն անդամին, որն ավելի երիտասարդ է և խրոնիկ առողջական խնդիրներ չունի): Ինչպե՞ս կարող ենք մենք սա իրականացնել․ Նախ տրվում է ընտանիքի սահմանումը (ենթադրաբար մարդկանց այն խումբը, որը ապրում է մեկ հարկի տակ և վարում է միասնական տնտեսություն)։ Յուրաքանչյուր ընտանիք ինքն է ընտրում ընտանիքի այն անդամին, որը պետք է իրավունք ունենա տնից դուրս գալու։ Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքը կարող է ունենալ մեկ դուրս գնացող անդամ, ութ անձից բաղկացած ընտանիքը՝ երկու դուրս գնացող անդամ և այսպես շարունակ։ Ավելորդ վարչարարությունից խուսափելու համար կարելի է դա անել ինտերնետային կայքի կամ հեռախոսային հավելվածի միջոցով, որի արդյունքում կձևավորվի տվյալների միասնական բազա։ Յուրաքանչյուր ընտանիք կլրացնի իր փաստացի բնակության հասցեն, ընտանիքի անդամերի տվյալները և կնշի ընտանքի այն անդամին, որը պետք է ստանա դուրս գալու իրավունք։ Ընտանիքի մյուս բոլոր անդամներին օրենքի ուժով արգելվում է տնից դուրս գալ։ Մինչև սահմանված ռեժիմի ավարտը ընտանիքի մյուս անդամների բացակայությունները գործատուների կողմից համարվում են հարգելի՝ թե՛ պետական հաստատություններում և թե՛ մասնավոր ընկերություններում (այսինքն այդ բացակայությունները չեն կարող հիմք հանդիսանալ աշխատանքից ազատելու համար)։ Եթե ընտանիքի դուրս գնացող անդամը հիվանդանում է և հոսպիտալիզացման անհրաժեշտություն է առաջանում, նրա փոխարեն ընտանիքի ընտրությամբ դուրս գալու իրավունք է վերապահվում ընտանիքի մեկ այլ անդամի։ Ընդհանուր առմամբ այքանը․ մնացածը կարելի հղկել և ստանալ մեզ համար կենսունակ ինչ-որ մի տարբերակ․․․ Հղում՝ https://www.washingtonpost.com/graphics/2020/health/corona-simulation-russian/

Ամփոփում

Թեմաներ
Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ · Զբաղվածություն և աշխատանք → Աշխատանքային իրավունքներ և ազատում
Վայրեր
Հայաստանում
Ազդված խմբեր
Աշխատողներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Վայրեր: Հայաստանում

    Բացել խնդիրը →
  • 02

    Աշխատանքային իրավունքներ և ազատում

    Զբաղվածություն և աշխատանքԱշխատանքային իրավունքներ և ազատում

    Ազդված խումբ: Աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է