Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն
Քաղաքացու հաղորդագրություն
Ողջու՜յն, ողջույն, հարգելի պարոն վարչապետ , պարոն Փաշինյան ։ Ողջույն հայ ժողովուրդ ջան ։ Հուսով եմ լավ եք և տրամադրված միայն ու միայն լավին ու դրականին։ Այո՛, համաճարակի հետևանքով հայտարարված է արտակարգ դրություն, այո՛, ոչ սովորական պայմաններ են, որոնք իրենց հերթին պահանջում են ոչ սովորական լուծումներ և առաջարկներ ։ Բայց, մեկ անգամ չէ, որ Հայը ապացուցել է, որ համախմբված ու միասնական լինելու դեպքում հաղթանակն անխուսափելի է լինում։ Վստահ ու լիահույս եմ, որ այս անգամ էլ նույնը տեղի կունենա և իրավիճակից դուրս կգանք էլ ավելի՛ վճռական ու հաղթանակած ։ Ավելի քան վստահ եմ ։ 🇦🇲💪