Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2977

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պարոն վարչապետ, ունեմ հետևյալ հարցերը. 1. 500 000 դրամից ավել միջին աշխատավարձ ստացողներին կառավարությունը դեռևս աջակցություն չի տրամադրում, բայց չէ որ այդքան աշխատավարձ ստացողները ունեն(ունեցել են) աշխատավարձին համապատասխան ծախսեր(հարկեր, վարկեր, գնումներ, որոնցով էլ ապահովել են բյուջեի մուտքերը) և այս պահի դրությամբ այդ մարդիկ հարուստ չեն և չունեն ետ դցած գումարներ(ինչպես որ անցած տարի Դուք, Արարատ Միրզոյանը և այլոք, որ վարկով հեռուստացույց էիք գնում): Ինչու՞ այդ մարդկանց չի հասնում սահմանված 68000-136000 դրամ օգնությունը, որով հնարավոր է ապրել Ձեր կարծիքով: 2. Ընդունել էք որոշում, համաձայն որի օգնություն է տրամադրվում այն անձանց, ովքեր մարտի 30-ի դրությամբ դադարել են համարվել վարձու աշխատող: Այսինքն` այն գործատուների մոտ աշխատողները, ովքեր լավատես են ու հավատում են Ձեր կողմից սահմանված արտակարգ դրության սահմանված ժամկետում խնդիրը վերացնելուն, և մեկ ամսվա համար չեն ազատել իրենց աշխատողներին, այդ աշխատողներին օգնություն չպետք է՞ տրամադրվի: 3. Պարետի որոշմամբ ՀՀ-ում թույլատրվում են որոշակի գործունեության տեսակներ, որոնք ունեն կենսական նշանակություն կամ առաջին անհրաժեշտության են: Սակայն նշված գործունեությունների աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ են հարակից աշխատանքներ, ծառայություններ կամ ապրանքներ(սպասարկում, վերանորոգում և դրանց համար անհրաժեշտ ապրանքերի, նյութերի և արտադրանքերի վաճառք, արտադրություն և ներմուծում), ինչը արգելված է: Լուծումներ կա՞ն այս խնդիրների համար(միգուցե թույլատրվի՞ միայն մեծածախ վաճառքը կամ ծառայությունների մատուցումը): Հ.Գ. Եթե կարծում եք որ երկար եմ շարադրել մտքերս, ապա մենք էլ ենք ստիված լինում ժամերով լսել ձեզ))))

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն · Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Լիցենզավորում և կարգավորում
Վայրեր
ՀՀ-ում
Ազդված խմբեր
Աշխատողներ · Բիզնեսներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Աշխատողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Լիցենզավորում և կարգավորում

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերԼիցենզավորում և կարգավորում

    Վայրեր: ՀՀ-ում

    Ազդված խումբ: Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է