Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2948

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Ես կարդալով շատերի գրված պահանջներն ու բողոքները ուղղակի զարմանում եմ ,թե ինչպես է կարողանում Նիկոլ Փաշինյանը այս մեծաքանակ անշնորհակալների կարծիքը լսել ու դեռ բանականությունը չկորցրած և ամենայն սիրով ու համբերատարությամբ լցված փորձել դեռ բարիք կերտել ու բարիք նվիրել ։ Նիկոլ Փաշինյանին մաղթում եմ Հիսուսի զորությամբ օրհնված լինի 🙏այլ պարագայում անհնար է նվիրաբերել սերդ ,հոգիդ ,մարդկային վեհ արժեքներդ ու փոխարենը ստանալ մշտապես դժգոհություններ ու մուննաթներ ։ Ակամայից հիշեցի Մոլլա Նասրեդինի առակը. <<Մի անգամ Նասրեդինը իր որդու հետ միասին գնում էր ինչ որ քաղաք, Որդին ասում է, -Պապ, արի դու էշի վրա նստի, թե չէ մարդիկ ինչ կասեն՞: Նասրեդինը ասում է -Չէ, տղաս ավելի լավ է դու նստի: Եվ Նասրեդինը նստացում է որդուն էշի վրա , ու ինքը կողքով ոտքով է գնում: Դիմացի եկող մի ամբոխ, ասում է – Էս ի՞՜նչ տիպի երիտասարդություն է, ինքը նստել է էշին, իսկ իր հայրը , որը հայտնի է իր կրթվածությամբ և շատ հարգված է, ոտքով է գնում: Որդին ասում է Նասրեդինին, -Պա՛պ, ես քեզ ասում էի չէ՞ , էլ մի հակառակվի ,նստիր էշի վրա … Նասրեդինը նստում է էշին… Մի քիչ էլ առաջ գնացին ու նորից հանդիպեսին մարդկանց, սրանք թե. -Ամո՜թ, ամո՜թ, մեծ մարդ էս , դու նստել էս էշին, իսկ էտ երեխեն, որը ոնցոր լուցկու չոփ լինի, տանջվում է կողքովդ քայլելով: Ու Նասրեդինը որդուն նստեցնում է իր կողքին, էշի վրա: Մի քիչ էլ են առաջ գնում … Մի այլ պարապ ամբոխի են հանդիպում. – Ա՜յ քեզ մարդիկ, խեղճ էշի վրա երկուսով նստել են, անմեղ կենդանուն տանջում են, Նասրեդի՛ն բայց քեզանից չէինք սպասում այդպիսի բան: Ամո՜թ ամո՜թ … Նասրեդինը տխուր-տրտում իջնում էշից, որդուն էլ է իջեցնում և նրանք շարունակում են ճանապարհը էշին առջևից քշելով … Դէ իհարկե այսպես չի կարող ավարտվել առակը Մի որոշ ժամանակ քայլելուց հետո նրանք նորից հանդիպում են մարդկային մի այլ խմբի. – Ա՜՞յ քեզ տարօրինակ մարդիկ, էշը ուրախ զվարթ վազզվզում է սրանց առջևով, իսկ սրանք հազիվ ոտքերը քարշ են տալիս այս շոգին, ինչ հիմար ասես աշխարհում կհանդիպես … – Ու … հոջան շալակում է էշին, երեխային էլ նստացնում է վերևից ու շարունակում է ճանապարհը …>>։ Ցավալի է ...

Lsum-ը գտել է 0 խնդիր

Ցույց տալու բան չկա։

Ուղղորդված է

Ցույց տալու բան չկա։