Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2925

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պարոն վարչապետ, հարցս ուղղված է կրթական ոլորտին։ Երեխաների հետ առցանց ուսուցման կազմակերպումը լուրջ համակարգման կարիք ունի, եթե նախատեսվում է արտակարգ իրավիճակի հետ սահմանափակումները շարունակել այնքան ժամանակ, մինչև հաղթահարենք հիվանդությունը։ Սպառվում են թե՛ երեխաները, թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները, քանի որ չկա հստակ սահմանված ու կանոնակարգված գրաֆիկ։ Երեխաների մոտ կա լարվածություն, արդեն նկատելի են հոգնածության նշաններ, նույն վիճակն է ծնողների և ուսուցիչների մոտ։ Կուզենայի այս հարցի շուրջ կարծիք հայտնեն նաև ծնողներն ու ուսուցիչները։ Չմոռանանք, որ բնականոն կյանք վերադառնալու համար պետք է ջանք չխնայենք նյարդահոգեկան , տեսողական խնդիրներից խուսափելու համար։ Շնորհակալություն

Ամփոփում

Թեմաներ
Կրթություն → Հեռավար և թվային կրթություն
Ազդված խմբեր
Երեխաներ · Ուսանողներ · Ծնողներ · Ուսուցիչներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հեռավար և թվային կրթություն

    ԿրթությունՀեռավար և թվային կրթություն

    Ազդված խումբ: Երեխաներ · Ուսանողներ · Ծնողներ · Ուսուցիչներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է