Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2759

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն վարչապետ։ Հանրային առողջապահության համար արվով ամեն ինչ հասկանալի է, բայց կան նաեւ շատ դժվարություններ, որոնց միջեւ անցնում են քաղաքացիները։ Հասարակ մի օրինակ։ Մեկի տանը, օրինակ, վթար է լինում, դուռ է փչանում, պատուհան է ջարդվում, հազար ու մի բան։ Մարդիկ չեն կարողանում սարքել ինքնուրույն, իսկ արհեստավորները չեն աշխատում։ Մարդիկ գիշերը մրսում են, կարող է եւ հիվանդանան ու ոչ թե կորոնավիրուսին, այլ սովորական մրսացությունից մեռնեն։ Ինչ անե՞լ։ Ում ասե՞լ։ Ո՞վ կգա։ Կա՞ն այդպիսի ծառայությունները։ Ովքեր, որ քարոզում են "տանը մնալը" լավ են անում, բայց որ տանը մնաս, պիտի տան պայմաններն էլ ներեն։ Ոչ բոլորը լավ պայմաններում են ապրում։ Ընտանիք կա, որ 2 սենյայի մեջ 8 հոգով են ապրում։ Մի խոսքով։ Կարծում եմ, որ դուք ամեն ինչ էլ գիտեք, ուղակի պետք է այս ամեն ինչը շուտ պրձնենք։ Անելիքները շատ են։

Ամփոփում

Թեմաներ
Բնակարանային հարցեր և գույք → Բնակարանների հասանելիություն և մատչելիություն

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Բնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Բնակարանային հարցեր և գույքԲնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է