Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2671

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

🔝🔝🔝 ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ Է Պարոն Փաշինյան ամեն տեղ եմ այսպես տուժելու՞։ 1 խմբի հաշմանդամ եմ և մարտի 1 տուժած եմ, բայց անարդարությունը հաղթեց և բոլոր ջանքերս սպարդյուն եղան 2008 թ.ի մարտի մեկի դեպքերի հետ կապված։ Նախքին իշխանությունների կողմից տրված և ստորագրված կեղծ փաստաթուղթը հաստատեց ինձ պետական աջակցությունից դուրս թողնելու հավաստությունը չնայաց ճանաչվելով տուժող, այնուամենայնիվ վնասվածքներս 2008 թ.ի տրված փաստաթղթի մեջ կեղծ ձևով էր լրացված, գրված էր թեթև և ես անզոր եմ 12 տարվա վաղեմություն ունեցած անարդարությունը վերականգնելու հարցում, որի անգամ 1% հույսը չունեմ, քանի որ այս ռեժիմն էլ հաշվի է առնում նախքինների ստորագրված շինծու փաստաթղթերը։ Չնայաց նրան, որ կորցրել եմ ամենակարևորը՝ առողջությունս, քայլելու կարողությունս բայց միևնույն է, հպարտ եմ, որ հայ եմ, իմ հայրենիքի ցավն ու տառապանքը իմ սեփականն եմ համարում, չեմ չարացել մարդկության և աշխարի դեմ։ Երկիրս հիմա կանգնել է ճգնաժամի առջև և պայքար է մղում այս վիճակից ելնելու համար, գոնե հիմա սատար կանգնեք մեր ընտանիքին։ Ուրախ եմ, որ կառավարությունը օրենք է հանել աջակցություն տրամադրելու աշխատանքից ժամանակավոր ազատված ընտանիքներին և հղի կանանց, ինչպես նաև ոչ նպաստառու ընտանիքներին։ Բայց ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնք տարիներով չեն կարողացել աշխատանք գտնել, չեն աշխատել ու չեն ապրել մարդավարի այլ գոյատևել են, երկու կոպեկ նպաստ են ստացել ու մի կերպ գոյությունները քարշ տվել։ Բոլորն էլ հրաշալի գիտեն որ նամանավանդ Շիրակի մարզում ինչքան նմանատիպ ընտանիքներ կան, որոնք ամենօրյա պայքարի մեջ են մտնում օրվա հացի համար։ Չճանաչելով մեր ընտանիքին, ասեմ թե ի՞նչ ծանր վիճակում ենք ապրում մենք։ Մեր տան միակ աշխատող ուժը կինս էր, ով զբաղվում էր ինչ որ մեկի տուն մաքրելով, ոչ միշտ, ( երբ իհարկե նմանատիպ աշխատանք էր պատահում ), իսկ հիմականում զբաղվում էր այլ գյուղատնտեսական աշխատանքներով, կատարում էր սեզոնային աշխատանքներ, ոչ միշտ իհարկե, երբ լինում էր նմանատիպ գործեր։ Իսկ ձմռանն էլ ելնելով ծանր վիճակից, երեխաներին սովի չմատնելու համար կարտոֆիլի ցուրտ պահեստներն էր գնում իր առողջության հաշվին։ Մայրս ստամոքսի խոց ունի, շաքարային դիաբետ և արյան բարձր ճնշում, պարբերաբար հիվանդանոց է պարկում, ու ես էլ այս վիճակին գամված անվասայլակին 1 ին խմբի հաշմանդամս։ Հիմա կինս ո՛չ կարող է պահեստներ գնալ, ո՛չ ինչ որ մեկի տուն մաքրելու։ ( Չնայաց ցավով եմ այս ամենը ասում, քանի որ կինս կրթություն ունի, բայց ցավոք սրտի այդպես էլ չկարողացավ աշխատանքի տեղավորվել իր մասնագիտությամբ )։ Չգիտեմ, ինչպե՞ս ենք ապրելու, երեխաներին ինչպե՞ս ենք պահելու։ Սննդի խանութից նիսյա ապրանքներ ենք վերցրել, բայց էլ չեն տալիս։ Ստացել ենք նպաստ՝ կոմունալ վճարումներ ենք արել, հիմա իմ 26500 դրամ թոշակով ի՞նչ անենք՝, խանութի պարտքը տա՞նք, մի փոքր սնունդ գնե՞նք թե՞ դեղորայք գնենք։ 5 հոգանոց ընտանիքը 26500 դրամով ինչպե՞ս պետք է գոյատևի, սոսկալի է ուղղակի, մեր կառավարությունը ինչու՞ է անտեսում նման ընտանիքներիս, և վերջիվերջո ասում են գնում ենք դեպի Եվրոպա, ա՞յս կերպ, սովի մատնվա՞ծ։ Ես չգիտեմ թե այսօր, վաղը ի՞նչ են ուտելու իմ երեխաները, ինչպես ենք ապրելու առհասարակ, երբ երեխադ կոնֆետ է ուզում ու դու չես կարող այդ հասարակ բանը ապահովել նրա համար, ցավոք անտանելի է, ծնողի համար երեխայի աչքերի արցունքի մի կաթիլն էլ թանկ է։ Ինձ համար կրկնակի դժվար է տեսնել ու լսել այս ամենը, քանի որ առանց այն էլ հոգեբանական ծանր ապրումներ ունեմ, որ ինքնուրույն ոչինչ չեմ կարող անել, որ որպես հայ տղամարդ, ընտանիքի հայր անզոր եմ կանխելու այս ամենը, որ ամեն բան թողել եմ կնոջս ուսերին, որին այսօր տեսնում եմ խեղճացած կանգնած իր զավակների կողքին։ Ասեմ ձեզ ոչ մի տեղից ոչ մի սոցիալական աջակցություն չեմ ստացել, որպես հաշմանդամ և նպաստառու ընտանիք, ճիշտ հասկացեք ինձ՝ ես ողորմություն չեմ խնդրում, այլ պահանջում եմ արդարացի որոշում, որ բոլորին էլ հավասարաչափ օգնություն լինի, հիմա բոլորն է տուժում, ոչ միայն գրանցված և չգրանցված աշխատողները։ Եվ պատգամ մարմիններին էլ քաջ հայտնի է, որ ցանկացած ընտանիքում էլ օրվա գտած աշխատանքով աշխատողներ են եղել, ու նպաստ են ստացել և հիմա հայտնվել են փակուղու առջև։ Գիտեմ շատ երկարացրեցի, բայց ասելիքս չասել չէի կարող։ Հարգելի Փաշինյան եթե հնարավոր է վերանայեք ձեր որոշումը ուղղակի խնդրում եմ, չէ որ ես էլ ժամանակին եմ կանգնել այժմյան իշխանավորների կողքին և իմ առողջական լուման ունեմ ներդրած։ Կներեք ձեզ անհանգստացնելու համար, ձեզ էլ ցանկանում եմ՝ առողջ մնաք և ուժեղ։ Իսկ իմ հայրենակիցներին կոչ եմ անում համախբվել և պատվով դուրս գալ այս համաճարակից, հիվանդներին էլ՝ շուտափույթ ապաքինում։ Լավ եղեք հարգելի վարչապետ։

Ամփոփում

Թեմաներ
Հանրային կառավարում → Բողոքարկումներ և գործերի վերանայում · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Վայրեր
Շիրակի մարզում
Ազդված խմբեր
Հաշմանդամություն ունեցող անձինք · Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Գործազուրկներ · Ոչ ֆորմալ աշխատողներ · Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Բողոքարկումներ և գործերի վերանայում

    Հանրային կառավարումԲողոքարկումներ և գործերի վերանայում

    Ազդված խումբ: Հաշմանդամություն ունեցող անձինք

    Բացել խնդիրը →
  • 02

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Վայրեր: Շիրակի մարզում

    Ազդված խումբ: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Գործազուրկներ · Ոչ ֆորմալ աշխատողներ · Հաշմանդամություն ունեցող անձինք · +1

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է