Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2664

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն վարչապետ հարցս մի փոքր երկար եմ ձևակերպելու, որպեսզի լինի պարզ և հանգամանալից, ու կխնդրեմ բոլորին ընթերցել մինչև վերջ, քանի որ սա միայն ինձ հուզող թեմա չէ, այլ հայ երիտասարդ ընտանիքների մի ստվար զանգվածի, հատկապես դրսում ապրող էն մարդկանց, ովքեր ոչ թե գնացել են երջանկություն գտնելու օտար հողում, այլ մազապուրծ են եղել նախնիների ձեռքից, հարկադրված փախել են երեխաներին սովի ճիրաններից փրկելու, դա էն ժամանակներն էր, երբ ասենք իր ուժերով պետպատվեր ԵՊՀ ընդունված ու ավարտած ուսանողից 3000 դոլլար էին պահանջում, որ գործ տային իր երեխաներին պահելու համար, ինչևէ.... Հիմա ձեր ծրագրերն եմ հաճախակի ուսումնասիրում երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հետ կապված ու հասկանում ենք, որ ամեն ինչ միայն պետական աշխատողների համար է, ովքեր ընտանիքի անդամներով, մի 5 հոգով որոշակի աշխատավարձի չափ են ապահովվում ու բնակարան ձեռք բերում , ավելին ասեմ դա իրենց երկրորդն է, երրորդն է, որոնք վարձով են տալիս մասնավոր աշխատող մարդկանց, վարձն ուշացնելու դեպքում էլ մի լավ մուննաթ գալի, հիմա ես որպես շինարարի կին, ում ամուսնու ձեռքերով կառուցվել է քաղաքի ամենասիրուն շենքերըասեմ, որ շինարարների ընտանիքում եթե անգամ ուրիշ աշխատող էլ չլինի շինարարի միջին աշխատավարձը, մի հոգունը մոտ 300000 դրամ է, հիմա հարցս արդյոք կգա էն օրը, երբ կառավարությունը կմտածի մի ծրագիր, որտեղ հայ շինարարին կտա հնարավորություն ունենալու իր սեփական տանիքը, կմշակվի արդյոք մի ծրագիր, որը հնարավորություն կտա մեր երեխեքին էլ վայելելու իրենց հայրենիքը, չեք պատկերացնի որքան շատ են մեր նման մարդիկ, մեզ արդեն ցավացրել են տարիներ շարունակ գոնե մեր երեխաներին տվեք արժանավայել ապրելու հնարավորություն, հայերեն չխոսելու հետ դեռ կհարմարվեմ, բայց երբ մեր երեխաները մեծանում են չիմանալով հայոց պատմություն, հայ գրականություն սա սպանում է մեզ, հուսով եմ կհավաքեմ համապատասխան լայքերը հարցը քննարկելու համար, շնորհակալ եմ

Ամփոփում

Թեմաներ
Բնակարանային հարցեր և գույք → Բնակարանների հասանելիություն և մատչելիություն · Միգրացիա և քաղաքացիություն → Սփյուռք և հայրենադարձություն
Ազդված խմբեր
Երիտասարդ / նոր ընտանիքներ · Աշխատողներ · Երեխաներ · Միգրանտներ / վերադարձողներ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Բնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Բնակարանային հարցեր և գույքԲնակարանների հասանելիություն և մատչելիություն

    Ազդված խումբ: Երիտասարդ / նոր ընտանիքներ · Աշխատողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Սփյուռք և հայրենադարձություն

    Միգրացիա և քաղաքացիությունՍփյուռք և հայրենադարձություն

    Ազդված խումբ: Երեխաներ · Միգրանտներ / վերադարձողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է