Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2654

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Չլուծված թեմայի կատեգորիա

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի Վարչապետ ողջյունում եմ Ձեզ։ Էն աշխատանքը, որ Դուք եք անում, էն նվիրվածությունը, էն ջանացավությունը, որ ցուցաբերում եք մեր երկրի ու մեր հայ ազգի համար, դա անգնահատելի է և իրականում բոլորն էլ դա տեսնում են ու չգնահատել չի կարելի, բայց ուզում եմ լինենք անկեղծ և ասենք թե առավելությունները, թե թերությունները։ Պ-ն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ինձ շատ հետաքրքիր է գոհ ե՞ք արդյոք կառավարության աշխատանքից, կայացրած որոշումներից, նրանց կիրառելիությունից և ամենակարևորը արդյունավետությունից։ Հաջորդ հարցը, որը առաջացել է հաշվի առնելով հենց որոշումների արդյունավետությունը, արդյո՞ք այն պարգևավճարները, որ հատկացվում է բյուջեյից բարձրաստիճան պաշտոնյաներին, համահունջ են իրենց կողմից կատարված աշխատանքներին։ Բյուջեն ձևավորվում է ժողովրդի աշխատանքի արդյունքում, իսկ ժողովրդի աշխատանքից ստացված արդյունքը կախված է նաև կառավարության որոշումներից և արդյունավետ կիրառելիությունից։ Ինչու չի մեզ հաջողվել մինչ այս պահը հնարավորինս մեծացնել ներքին արտադրությունները և նվազեցնել ներմուծումներից կախվածությունը, այսօր պարենային շատ ապրանքներ և ընդհանրապես առաջին անհրաժեշտության շատ ապրանքների գներ կտրուկ աճեցին և հիմնական պատճառը հենց ներմուծումներն են։ Հարցերը շատ են, սկասած նշածս ներմուծումներից, վերջացրած չգրանցված աշխատողներով ու պարետի որոշումների պահպանմամբ։ Օրինակ ՊԵԿ-ը ուզում է չգրանցված աշխատողներին բացահայտի և չի՞ կարողանում, կամ Պարետի որոշումները պահպանելու համար պատկան մարմինները արդյո՞ք անում են այն ամենը, որ պատշաճ պահպանվի, և բազում նմանատիպ այլ հարցեր, և եթե պիտի այս խնդիրների լուծումները հիմնականում թողնված լինի հասարակության կամքի վրա, ապա որքանով է արդարացված այդ ծավալի պարգևավճարները, այդ նույն հորդորները ես և ինձ նման շատերը նույնպես հնչեցնում ենք տարբեր միջավայրերում, իսկ ի՞նչու մեզ պարգևավճար չեք տրամադրում։ Ինչ վերաբերվում է պարետի որոշումներին, ապա եթե այն լիարժեք չի պահվում, վիրուսի տարածման տեմպերը նույնպես չեն նվազի, և այս պարագայում էլ իմաստը որն է տնտեսությունը սահմանափակումներով աշխատելու, կարծում եմ տնտեսության անկումը ընդունելի է միայն ու միայն մեկ պարագայում, որ պարետի որոշումները խիստ պահպանվեն, հակառակ դեպքում և առողջապահության և տնտեսական առումներով պռավալ է լինելու․ հասարակության կարգապահության վրա թողնելը արդյունավետ չէ, ինչ որ քայլեր նախատեսվում է՞ իրականացնել այս ուղղությամբ և ի՞նչպիսին։ Շնորհակալություն․․․ Հարգանքներով Կարեն Մուրադյան

Ամփոփում

Վերանայման պատճառ Չլուծված թեմայի կատեգորիա
Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Գներ և ապրուստի արժեք · Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Հարկային և մաքսային հարցեր · Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ · Այլ → Այլ չպարզաբանված
Ազդված խմբեր
Սպառողներ · Ոչ ֆորմալ աշխատողներ

Lsum-ը գտել է 4 խնդիր

  • 01

    Գներ և ապրուստի արժեք

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերԳներ և ապրուստի արժեք

    Ազդված խումբ: Սպառողներ

    Բացել խնդիրը →
  • 02

    Հարկային և մաքսային հարցեր

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՀարկային և մաքսային հարցեր

    Ազդված խումբ: Ոչ ֆորմալ աշխատողներ

    Բացել խնդիրը →
  • 03

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Բացել խնդիրը →
  • 04

    Այլ չպարզաբանված

    ԱյլԱյլ չպարզաբանված

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է