Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2580

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգարժան պարոն Փաշինյան,այսօր իմացա,որ կարանտինի մեջ գտնվող մի գյուղական համայնքից մարդիկ խումբ կազմած դուրս են գալիս օրավարձով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու։ Խնդրանք- առաջարկս է`հաշվի առնելով այն հանգամանքը,որ ելք ու մուտքը արգելված համայնքի բնակիչները կրկնակի զրկված են աշխատելու հնարավորությունից` նրանց համար մշակել հատուկ ծրագիր թեկուզ միայն ընթացիկ ամսվա կենսական անհրաժեշտության ապրանքներով ապահովելու վերաբերյալ,որը սակայն կվ երաբերի համայնքապետարան դիմում ներկայացնող բոլոր ընտանիքներին։Թե չէ վաղվա օրվա համար մտահոգ մարդկանց հոսքը կարանտինի մեջ գտնվող համայնքից շատ ավելի մեծ խնդրի ու անհամեմատ մեծ ծախսերի առաջ կկանգնեցնի պետությանը և յուրաքանչյուրիս։ Ինքս նման համայնքից չեմ և ոչ էլ ծանոթ կամ բարեկամ ունեմ նշված համայնքներում։ Շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Ոչ ֆորմալ աշխատողներ · Գյուղատնտեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Ոչ ֆորմալ աշխատողներ · Գյուղատնտեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է