Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2548

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ, պարոն վարչապետ։ Բազում անգամ շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար ինչ անում եք մեր ազգի համար։ Մի հարց կա, որ ինձ շատ է մտահոգում իմ որդու հարցում։ Տղաս ներկայումս ծառայում է Հադրութում։ Ծառայության ծանրաբեռնվածության պատճառով նա և իր տարիքի շատ երիտասարդներ տանը չեն լինում ամիսներով և ուստի չեն կարողանում դասավորել իրենց ապագան, ասեք խնդրում եմ ինչպե՞ս գտնեն իրենց երկրորդ կեսին, ինչպե՞ս ժառանգ պարգևեն ազգին եթե ազատ ժամանակ չունեն։ Ես, որպես մայր, շատ եմ Ձեզ խնդրում օգնեք, արդյոք հնարավոր չէ գոնե բնակավայրին մոտ քաղաքներում անցնել ծառայությունը, գոնե 2-3 ամիսը մեկ մի քանի օրով լինեն տանը, ընտանիք կարողանան կազմեն։ Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս հարցը ևս չանտեսեք։ Խոնարհվում եմ Ձեր առաջ։ Անհամբերությամբ սպասում եմ Ձեր արձագանքին։ Հարգանքներով` քաղաքացի Ալլա Աղաբաբյան։

Ամփոփում

Թեմաներ
Պաշտպանություն և վետերաններ → Զինծառայողների պայմաններ
Վայրեր
Հադրութում
Ազդված խմբեր
Զինծառայողներ · Երիտասարդներ · Ծնողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զինծառայողների պայմաններ

    Պաշտպանություն և վետերաններԶինծառայողների պայմաններ

    Վայրեր: Հադրութում

    Ազդված խումբ: Զինծառայողներ · Երիտասարդներ · Ծնողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է