Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2544

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան խնդրւմ եմ անդրադառնաք ներքոշարադրյալ խնդրին: Նշեմ, որ մի քանի օր առաջ խնդրի կապակցությամբ դիմել եմ ՀՀ կառավարություն և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ջերմատներին հատկացվող պետական աջակցության ծրագրից հնարավարություն չունեն օգտվել այն անձինք, ովքեր ջերմատներ են կառուցում մետաղից՝ զոդման եղանակով, այլ ծրագրում ընդգրկված են միայն ցինկային կոնստրուկցիաներով ջերմատները, որոնք ՀՀ ում չեն արտադրվում այլ ներկրվում են Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ: Վերջինները ի տարբերություն նախորդների 2.5 անգամ ավելի թանկ են և չունեն ուրևէ առավելություն: Եթե Կառավարությունն իրապես ցանկանում է երկրում խթանել ջերմատնային տնտեսությունը, ապա կարծում եմ պետք է օժանդակություն ցուցաբերել նաև մետաղական կոնստրուկցիաներով կառուցվող ջերմատներին, որը բացի գյուղմթերքի արտադրությունից աշխատանքով կապահովի նաև տեղական արհեստավորներին /զոդողներ, ներկարարներ.../, ինչպես նաև երկրի ներսում կպահի դրամակն միջոցները. /Նույնը վերաբերում է նաև սմարթ գոմերի ծրագրին/ Շնորհակալություն.

Ամփոփում

Թեմաներ
Գյուղատնտեսություն → Գյուղատնտեսական աջակցություն և ֆինանսավորում
Ազդված խմբեր
Գյուղատնտեսներ · Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Գյուղատնտեսական աջակցություն և ֆինանսավորում

    ԳյուղատնտեսությունԳյուղատնտեսական աջակցություն և ֆինանսավորում

    Ազդված խումբ: Գյուղատնտեսներ · Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է