Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #2325

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն · Չլուծված թեմայի կատեգորիա

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, արդեն անընդունելի չափերի ու որակի են հասնում որոշ հին ու նոր վայ քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ու փորձագետ/մասնագետների պոպուլիստական, ապատեղեկատվական, անվստահության ու խուճապի սերմանման վնասարարական գործունեությունը, այդ թվում նաև համապատասխան անպատասխանատու ու սադրիչ հայտարարությունները, մեկնաբանությունները և ելութները սոցցանցերում և լրատվամիջոցներում: Ու խոսքի ու լրատվության ազատության քողի տակ անպատժելիորեն ահագնացող այդ ամենաթողությունը դադարեցնելու համար նրանց ուղղված հորդորներն ու նույնիսկ վիրավորանքները արդյունք չեն տալիս: Ուստի, կարծում եմ, որ արդյունավետ կլինի, եթե Դուք առարկայական դիտարկումների, առաջարկությունների ու կարծիքների քննարկման համար պարբերաբար խորհրդակցության հրավիրեք հիմնական քաղաքական ուժերի, լրատվամիջոցների ու փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներին: Դրանով մի կողմից հնարավորություն կտաք իրոք առարկայական ասելիք ունեցող ուժերին ու մասնագետներին ներկայացնելու իրենց հիմնավորված դիտարկումները, առաջարկությունները և այլն: Մյուս կողմից լրացուցիչ հիմքեր կստեղծվեն սահմանափակելու չակերտավոր ազգի փրկիչների, հին ու նոր վայ քաղաքական գործիչների, ընդդիմադիրների ու հայտնի ու անհայտ լրատվամիջոցների կողմից խոսքի ազատության քողի տակ անպատժելիորեն մեր պետության ու ժողովրդի նկատմամբ իրականացվող վնասակար գործունեությունը, որը հաճախ հատում է իշխանությունների դեմ պայքարի թույլատրելի սահմանը և վերածվում է մեր երկրի ու ժողովրդի դեմ տարվող անթաքույց պայքարի:

Ամփոփում

Վերանայման պատճառ Չլուծված թեմայի կատեգորիա
Թեմաներ
Այլ → Այլ չպարզաբանված

Lsum-ը գտել է 1 խնդիր

Ուղղորդված է